Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia ընկերության բաժնետերերը հաստատել են Microsoft-ի հետ գործարքը
21/11/2013 10:31

Nokia ընկերության բաժնետերերը հաստատել են Microsoft-ի հետ գործարքը

Ֆիննական Nokia ընկերության բաժնետերերի խորհուրդը հաստատել է ընկերության բջջային բիզնեսի վաճառքը: Devices&Services բիզնես միավորը, որը զբաղվում է սմարթֆոնների և հարակից արտադրանքների թողարկմամբ, կվաճառվի շուրջ 7,2 մլրդ ԱՄՆ դոլարով: Գնորդը Microsoft ընկերությունն է: Գործարքը կամփոփվի 2014թ. առաջին կեսին:

Նշենք, որ բջջային բիզնեսի վաճառքի շուրջ Nokia և Microsoft ընկերությունները համաձայնության էին եկել աշնան սկզբին: Ըստ նախնական պայմանավորվածության՝ բջջային բիզնեսի հետ միասին Microsoft ընկերությանը կհանձնվեն Lumia և Asha բրենդները:

Nokia ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքի ավարտից հետո ընկերության բջջային բիզնես-միավորում աշխատողներն իրենց աշխատանքը չեն կորցնի, այլ պարզապես կստորագրեն նոր պայմանագրեր Microsoft-ի հետ:

Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝ գործարքից հետո Microsoft-ի արտադրած առաջին սմարթֆոնը կանվանվի Microsoft Lumia:

Գործարքի վերջնական կնքման համար անհրաժեշտ է նաև այն երկրների վեահսկող մարմինների թույլտվությունը, որտեղ Nokia ընկերությունն ունի շուկայական մեծ մասնաբաժին: