Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lenovo-ն բանակցում է HTC-ն ձեռք բերելու ուղղությամբ
10/10/2013 16:27

Lenovo-ն բանակցում է HTC-ն ձեռք բերելու ուղղությամբ

Համացանցում տարածված լուրերի համաձայն չինական Lenovo-ն մտադրություն ունի ձեռք բերելու թայվանական HTC ընկերությունը: Տեղեկությունների համաձայն երկու ընկերությունների միջև այս տարվա օգոստոսի վերջից բանակցություններ են ընթանում:

Ենթադրվում է, որ կլանումից հետո ևս HTC-ն կմնա որպես առանձին միավոր և կշարունակի իր ապրանքային նշանով սմարթֆոններ և պլանշետներ թողարկել: Հիշեցնենք, որ նույն կերպ Lenovo-ն վարվեց ThinkPad-ի կլանման ժամանակ:

Նշենք, որ Lenovo-ն հանդիսանում է չինական ամենահայտնի բրենդներից մեկը, սակայն Չինաստանից դուրս ընկերության դիրքերը դեռևս շատ թույլ են: