Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը և Google-ը աշխարհի ամենաթանկ ապրանքային նշաններ
01/10/2013 10:15

Apple-ը և Google-ը աշխարհի ամենաթանկ ապրանքային նշաններ

Հայտնի Interbrand վերլուծական գործակալության կողմից հերթական անգամ հրապարակվել է աշխարհի ամենաթանկ 100 ապրանքային նշանների ցուցակը: Հատկանշական է, որ այս տարվա ցուցակում երկար տարիների առաջատար Coca-Cola-ն միայն երրորդն է, իսկ առաջին երկու հորիզոնականներում են Apple-ը և Google-ը: Ընդհանրապես, այս տարվա ցուցակում ՏՏ ոլորտը ներակայացնող ապրանքային նշանների արժեքները զգալիորեն աճել են:

Ամենաթանկ ապրանքային նշանների առաջին տասնյակը հետևյալն է. 1. Apple՝ 98.316 մլրդ $, 2. Google՝ 93.291 մլրդ $, 3. Coca-Cola՝ 79.213 մլրդ $, 4. IBM՝ 78. 808 մլրդ $, 5. Microsoft՝ 59.546 մլրդ $, 6. General Electric՝ 46.947 մլրդ $, 7. McDonald's՝  41.992 մլրդ $, 8. Samsung՝ 39.610 մլրդ $, 9. Intel՝ 37.257 մլրդ $. 10. Toyota՝ 35.346 մլրդ $:

Ինչպես տեսնում ենք առաջին տասնյակում ներկայացված ապրանքային նշաններից 6-ը ներկայացնում են ՏՏ ոլորտը: Առաջին 100 ապրանքային նշանների ցուցակում տեղ են գտել նաև վերոնշյալ ոլորտը ներկայացնող հետևյալ անունները. 13. Cisco` 29.053 մլրդ $, 15. HP` 25.843, 18. Oracle` 24.088 մլրդ $, 19. Amazon` 23.620 մլրդ $, 28. eBay` 13.162 մլրդ $, 35. Canon` 10.989 մլրդ $, 40. Philips` 9.813 մլրդ $, 45. Siemens` 8.503 մլրդ $, 46. Sony` 8.408 մլրդ $, 52. 7.732 մլրդ $, 57. Nokia` 7.444 մլրդ $, 61. Dell` 6.845 մլրդ $, 62. Xerox` 6.779 մլրդ $, 67. Nintendo` 6.086 մլրդ $, 68. Panasonic` 5.821 մլրդ $, 79. Adobe` 4.899 մլրդ $,85. Duracell` 4.645 մլրդ $:

ՏՏ ոլորտի միանգամից 4 ապրանքային նշաններ ամենամեծ աճ արձանագրածների շարքում են. Apple` +28%, Google` +34%, Amazon` +27%, Facebook` +43%: