Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
BlackBerry-ին հետևում է Nokia-յին. այն վաճառվում է 4.7 միլիարդ դոլարով
24/09/2013 15:08

BlackBerry-ին հետևում է Nokia-յին. այն վաճառվում է 4.7 միլիարդ դոլարով

Ակտիվ փոփոխությունները սմարթֆոնների շուկայում շարունակվում են: Microsoft-ին Nokia-յի վաճառքից հետո կարծես թե հասունանում է ևս մեկ մեծ գործարք:

BlackBerry ընկերությունը (RIM) հայտարարել է Fairfax Financial Holdings ընկերության հետ կնքված սկզբունքային համաձայնության մասին, ըստ որի Fairfax-ը կգնի BlackBerry-ին 4.7 միլիարդ դոլարով: Fairfax-ը հանձն է առնում գնել BlackBerry-ի բոլոր բաժնետոմսերը 9 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց գնով: Այս պահի դրությամբ Fairfax-ին  է պատկանում BlackBerry-ի բաժնետոմսերի 10%-ը:

Վերջնական համաձայնագրի կնքումը սպասվում է մինչ նոյեմբերի սկիզբը: