
Hub Artsakh և staff.am. Միասնական աշխատանքային հարթակ և թեժ գիծ՝ ի աջակցություն մեր հայրենակիցների
Հոկտեմբերի 4-ին «Հաբ Արցախ» շահույթ չհետապնդող կազմակերպության գործադիր տնօրեն Շուշան Քէշիշեանը և staff.am կարիերայի հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր, որը միտված է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանք գտնելու հարցում։
Հուշագրի առարկան կողմերի համագործակցությունն է, համաձայն որի staff.am-ն անվճար հիմունքներով տրամադրել է միասնական աշխատանքային հարթակ www.staff.am/artsakh/ հասցեով, որտեղ ՀՀ գործատուները հրապարակում են աշխատանքի հնարավորությունները մեր հայրենակիցների համար։ Հոկտեմբերի 4-ի տվյալներով միասնական աշխատանքային հարթակում կա աշխատանքի ավելի քան 450 հայտարարություն, և այս թիվն օր օրի աճում է։
«staff.am թիմը, արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին, թողարկեց միասնական աշխատանքային հարթակ՝ նպատակ ունենալով աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին զբաղվածության հարցում։
«Հաբ Արցախ»-ի հետ համագործակցությունը մեզ թույլ կտա էլ ավելի մեծացնել աջակցությանը միտված միջոցառումների օղակը», – նշեց staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
Միասնական աշխատանքային հարթակում աշխատանքի հայտարարություն կարող եք թողնել այստեղ:
«Հաբ Արցախ»-ը ստեղծել է թեժ գիծ, որը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ստանալու խորհրդատվություն համապատասխան աշխատանք գտնելու հարցում։ Ավելին, կազմակերպության կամավոր ՄՌ խորհրդատուները կիրականացնեն աշխատանքի համապատասխանեցում՝ ըստ թեկնածուի փորձի։
Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 012 502 602, որը հասանելի է շաբաթվա բոլոր օրերին ժամը 10:00 – 19:00։
«Հաբ Արցախի թիմը հասկանալով, թե ինչ դժվարությունների են բախվում մեր հայրենակիցները, չի կարող մնալ անտարբեր։ Ներկայումս գործում է մեր հատուկ թեժ գիծը ՝ բռնի ուժով տեղահանված արցախցիներին աշխատանքի տեղավորման աջակցություն ցուցաբերելու համար։ staff.am-ի հետ համագործակցությունը մեզ վստահեցնում է, որ մեր հայրենակիցները գտնելու են արդար և ապահով պայմաններով աշխատանք», – նշեց Հաբ Արցախի տնօրեն Շուշան Քէշիշեանը։
staff.am թիմը մեր հայրենակիցներին կաջակցի նաև CV ստեղծելու և կարիերայի խորհրդատվական ծառայությունների հարցում։
Այս աշխատանքների կազմակերպման համար հավաքագրվում է HR մասնագետների տվյալներ, որոնք պատրաստ կլինեն օժանդակել թիմին։ Լրացնել հայտն այստեղ։
-
17:21 27/11/23Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
-
12:27 21/11/23Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
-
12:31 02/11/23Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
-
11:15 20/10/23Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն առաջին ուղղակի ներդրումն է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲԸ բաժնետոմսերում
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ