AdTech/Digital Marketing Evido ընկերությունը ստացել է Meta-ի լիազորված վաճառքի գործընկերոջ կարգավիճակ և այժմ տրամադրում է տեղական շուկայական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ Հայաստանի գովազդատուներին և գործակալություններին՝ առանց հավելյալ միջնորդավճարի:
Դառնալով ծրագրի մաս՝ Evido-ն կաշխատի Meta-ի գովազդային արտադրանքը հայ հասարակության ավելի մոտ մատուցելու ուղղությամբ: Տեղական գործընկերը տրամադրում է շուկայական աջակցություն տեղում, տրամադրում է խորհրդատվական ծառայություններ և հեշտ մարքեթինգային գործիքներ գովազդատուներին և գործակալություններին՝ առանց թաքնված վճարների:
Evido-ն ստացել է Meta ASP-ի կարգավիճակ՝ տեղական շուկայի խնդիրները հասկանալու իր հմտության և գովազդատուների լայն շրջանակի համար լավագույն լուծումները մշակելու խանդավառության, ինչպես նաև գովազդային տեխնոլոգիաների տարբեր փորձի և իր գիտելիքները տեղական շուկայավարների հետ կիսելու մեծ սիրո համար։ Evido-ի թիմը Հայաստանում բաղկացած է վերապատրաստված և հավաստագրված հաճախորդների գործընկերներից և անմիջապես տեղում աջակցող թիմից: Սա թույլ է տալիս նրանց կապի մեջ մնալ տեղական գովազդատուների հետ, լսել նրանց մտահոգություններն ու ցանկությունները և շարունակական աջակցություն ցուցաբերել նրանց՝ ցանկացած հարցի պատասխանով մի քանի րոպեի ընթացքում: Evido-ի առաքելությունը, ինչպես իրենք են նշում, Meta գովազդային հարթակների միջոցով և տեղական փորձագետների հետ համատեղ հայկական շուկան առաջ տանելն ու բիզնեսի համար նոր հնարավորություններ բացահայտելն է։
«Հայաստանում թվային գովազդի շուկան աճի փուլում է։ Ըստ Statista-ի` բնակչության կեսից ավելին օգտվում է սոցիալական ցանցերից, 60%-ը նախընտրում է Instagram-ը և Facebook-ը: Սա ցույց է տալիս, որ Meta-ի գովազդային հարթակները իրական օգուտներ են բերում երկրի բիզնեսին:
Մենք հավատում ենք, որ ուսումնասիրելու ավելի շատ հնարավորություններ կան, օրինակ՝ տեղական փորձագետների հետ մեր լավագույն փորձի փոխանակումը և գովազդային արշավների կառավարման նրանց գործնական հմտությունների զարգացումը: Evido-ն կարող է լինել կատարյալ գործընկեր այս նախաձեռնության մեջ՝ տրամադրելով ուսումնական նյութեր և տեխնիկական մարքեթինգային գործիքներ, որոնք կօգնեն Հայաստանի բիզնեսներին հասնել իրենց նպատակներին՝ Facebook-ի և Instagram-ի գովազդի միջոցով»:
Արևիկ Գասպարյան, Evido ընկերության տնօրեն
Ի հավելումն Facebook-ում և Instagram-ում գովազդ մեկնարկելուն ուղղված շուկայի համոզիչ աջակցությանը, Evido-ն ունի մարքեթինգային առօրյան ավտոմատացնելու պատրաստ գործիքներ, ինչպիսիք են գովազդի բյուջեի կառավարումը, տեղական արժույթով վճարումները և բյուջեի արդյունավետության ավտոմատ վերլուծությունը:
«Կարծում եմ, որ Evido-ի մեկնարկը որպես տեղական Meta ASP Հայաստանում՝ մեծ հնարավորություն է բոլոր այն բիզնեսների համար, որոնք օգտագործում են Facebook-ը և Instagram-ը առաջխաղացման համար: Մենք մեր մեջ պարունակում ենք փորձ, գիտելիք և տեխնոլոգիա: Այս երեք շարժիչ ուժերը հաջողության գրավականն են: Եվ մենք այստեղ ենք, որպեսզի այն կիսենք շուկայի հետ»:
Անատոլի, Meta ASP-ի հաճախորդների գործընկեր
Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…
Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…
Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…
Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…