Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Կասպերսկի» ընկերությունն առաջատար է ճանաչվել կիբեռանվտանգության կառավարվող ծառայությունների գլոբալ շուկայում
14/02/2023 11:25

«Կասպերսկի» ընկերությունն առաջատար է ճանաչվել կիբեռանվտանգության կառավարվող ծառայությունների գլոբալ շուկայում

«Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության կառավարվող ծառայությունների պորտֆելը Quadrant Knowledge Solutions խորհրդատվական ընկերության կողմից ստացել է բարձրագույն պարգև: Բարձր գնահատականներ են տրվել ծառայությունների աշխատանքի որակի և այն բանի պարամետրերին, թե որքանով են դրանք նպաստում հաճախորդների բիզնես գործընթացների բարելավմանը:

Ինչպես պարզաբանում են «Կասպերսկի» ընկերությունից, հետազոտությունը ներառում է համաշխարհային շուկայի դինամիկայի, հիմնական միտումների, տարբեր մատակարարների հնարավորությունների և դրանց մրցունակության մանրամասն վերլուծություն: Վերլուծության արդյունքները, ներառյալ՝ շուկայում առաջատար վաճառողների դիրքը, ներկայացված են SPARK Matrix մատրիցի տեսքով:

««Կասպերսկի» ընկերությունն ինտեգրված մոտեցում ունի կառավարվող ծառայությունների նկատմամբ։ Այն ներառում է թիրախային կիբեռհարձակումներից համալիր, այդ թվում՝ նախապատրաստման, հայտնաբերման և հետաքննության, տվյալների վերլուծության փուլերում պաշտպանություն ներդնելու տեխնոլոգիաներ։ Ընկերությունն ունի  սպառնալիքների վերլուծության ծառայությունների մատուցման և կառավարվող ծառայությունների պորտֆելի աջակցության արտոնագրված հարթակ և մասնագետների ներքին թիմ: «Կասպերսկի» ընկերությունն առաջարկում է կիբեռմիջադեպերի տարբեր տեսակներին արձագանքելու պրոդուկտների և ծառայությունների լայն սպեկտր՝ տարբեր մասշտաբի և ոլորտների ընկերությունների համար անհատական առաջարկներով: Ընկերության գլոբալ ներկայությունը և ամբողջ աշխարհի մեծ ծավալի տվյալներին հասանելիությունը  թույլ են տալիս նրան հասնել հայտնաբերման բարձր մակարդակի և աշխատանքի ճշգրտության: «Կասպերսկի» ընկերությունը բարձր վարկանիշ է ստացել ծառայությունների և սպասարկման որակի համար և առաջատար է դարձել SPARK մատրիցում»,- մեկնաբանում է Quadrant Knowledge Solutions-ի վերլուծաբան Փոլ Ռոգանը:

Կառավարվող ծառայությունները ներառում են ակտիվների և անվտանգության համակարգերի մշտական մոնիթորինգը: Ճանաչելով, խորհուրդ տալով և տրամադրելով վերականգնման գործողություններ՝ կառավարվող ծառայությունները կարող են պաշտպանել սարքերը սպառնալիքներից, տեղեկատվության արտահոսքից և ՏՏ միջավայրի այլ խոցելիություններից: Կառավարվող ծառայությունների պրովայդերները տրամադրում են MDR (Managed Detection and Response) ծառայություններ, սպառնալիքների վերլուծություն, խոցելիությունների կառավարում, սարքերի կառավարում և այլ խորհրդատվական ծառայություններ՝ ինչպես կազմակերպության ցանցի ներսում տեսանելիությունը, այնպես էլ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: