«Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալներով՝ թոփ-մենեջերների կեսից ավելին (62%) ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության բաժնի հետ թյուրըմբռնումը հանգեցրել է իրենց կազմակերպություններում առնվազն մեկ միջադեպի. հարցումն անցկացվել է 2022-ի հոկտեմբերին՝ աշխարհի 25 երկրների ավելի քան 1300 ընկերությունների (50-ից ավելի հաստիքով) ղեկավարների մասնակցությամբ։
Հարցվածների երկու երրորդը (67%) հաստատել է նաև, որ հաղորդակցման հետ կապված խնդիրները լրջորեն հետաձգել են կիբեռանվտանգության ոլորտում նախագծերի իրականացումը։ Մոտ մեկ երրորդը հայտարարել է, որ մեկ անգամ չէ, որ բախվել է նման դժվարությունների։
Վատ հաղորդակցման այլ բացասական հետևանքների թվում են վատնված բյուջեն, արժեքավոր աշխատակցի կորուստը և թիմերի միջև հարաբերությունների վատթարացումը: Նման իրավիճակներում հայտնվել է հարցվածների կեսից ավելին (61%)։ Ընդհանուր առմամբ, կիբեռանվտանգության հարցերի շուրջ թյուրըմբռնման է բախվել ՏՏ-ի հետ կապ չունեցող հարցվածների 98%-ը։
Հաղորդակցման դժվարությունները ոչ միայն վատթարանում են բիզնեսի ցուցանիշները: Դրանք նաև ազդում են աշխատակիցների հուզական վիճակի վրա (34%) և ղեկավարներին ստիպում են կասկածի տակ դնել կիբեռանվտանգության մասնագետների կոմպետենտությունը (33%): Բացի այդ, թոփ-մենեջերների 28%-ը խոստովանում է, որ թյուրըմբռնման պատճառով կորցնում է վստահությունը բիզնեսի պաշտպանվածության հարցում, իսկ 26%-ը՝ որ նման իրավիճակն իրենց ստիպում է նյարդայնանալ, և դա ազդում է իրենց աշխատանքի արդյունավետության վրա։
«Ընկերության ղեկավարների և կիբեռանվտանգության համար պատասխանատու մասնագետների միջև հստակ հաղորդակցումը բիզնեսի պաշտպանվածության անհրաժեշտ պայման է։ Խնդիրն ինքներդ ձեզ ուրիշների տեղը դնելն է, լուրջ թյուրըմբռնումը կանխատեսելը և կանխելը: Սա նշանակում է, որ, մի կողմից, CISO-ն (Chief Information Security Officer) պետք է կարողանա շփվել բիզնեսի լեզվով, որպեսզի ավելի լավ բացատրի առկա ռիսկերը և անվտանգության միջոցների անհրաժեշտությունը: Մյուս կողմից՝ թոփ-մենեջերները պետք է հասկանան, որ քսանմեկերորդ դարում տեղեկատվական անվտանգությունը բիզնեսի անբաժանելի մասն է, իսկ ՏԱ-ի բյուջե ձևավորելը՝ ներդրում է ընկերության ակտիվների պաշտպանության մեջ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Վովկը։
Բիզնեսի ղեկավարների և կիբեռանվտանգության մասնագետների միջև հաղորդակցման հիմնախնդիրների վերաբերյալ հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է հղմամբ:
Formula VC-ն վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել 10Web ստարտափում։ Formula VC-ն ընդհանուր առմամբ 2,2 միլիոն դոլարի…
Մարտի 10-ից 19-ը Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղի ունեցավ ամենամյա SXSW (South by Southwest) միջոցառումը, որին մասնակցեցին նաև հայկական BrandLens…
ProductHunt-ում թողարկվել է Կրիսպ 2.0-ը «Մենք թողարկում ենք Meeting Notes, ինտեգրված հենց Krisp-ի մեջ։ Krisp օգտագորխելով ոչ միայն աղմուկն եք…
«Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումները 2022-ին հայտնաբերել են վնասաբեր կամ անցանկալի ծրագրերի տեղադրման 1 661 743 փաթեթներ, ինչը 1 803 013-ով…
Առաջին հայացքից Boston Dynamics-ը տարօրինակ է ProMat-ի պես շոուի համար: Տասնամյակների ընթացքում ընկերությունն իր համբավն է կառուցել ռոբոտաշինության շուկայում և…
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։ Մարտի սկզբին այս շարքում էին հայտնվել հայկական…