Business

Ֆեյսբուքը դադարեցնում է անձնական դրամահավաքների հնարավորությունը. ԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ «ՌԵԱՐՄԵՆԻԱ»-Ն

2022 թ. նոյեմբերի 1-ից սկսած Ֆեյսբուքը դադարեցնում է անձնական դրամահավաքներ ստեղծելու հնարավորությունը անհատների կամ շահույթ հետապնդող՝ առևտրային կազմակերպությունների համար։

Եթե մինչ այս հնարավոր էր արտերկրում ապրող մեր հայրենակիցների միջոցով բացել ֆեյսբուքյան անձնական դրամահավաքներ և ստանալ նվիրաբերություններ (այդ թվում և Հայաստանից), այլևս հնարավոր չի լինի կազմակերպել։

Կարևոր է նաև նշել, որ Հայաստանից նախաձեռնված ֆեյսբուքյան դրամահավաքները տարեկան հավաքում էին ավելի քան 1.5 մլն դոլար։

Չնայած այս ամենին՝ Հայաստանում հնարավոր կլինի ստեղծել դրամահավաքի նախագծեր և հանրությունից հավաքել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ առանց որևէ միջնորդավճարի՝ շնորհիվ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի։

Հայկական «ռեԱրմենիա» հարթակը՝ www.reArmenia.com, Հայաստանում առկա կամ աշխարհի հայերին առնչվող խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի իրականացման համար (ներառյալ՝ դրամահավաքներ) տեխնոլոգիական նորարարական ԼՈՒԾՈՒՄ է` առցանց հարթակ համագործակցության համար։

*Ուստի բոլոր այն մարդիկ, որոնք ժամանակին օգտվել են Ֆեյսբուքի՝ անձնական դրամահավաքներ ստեղծելու հնարավորությունից, կարող են լրացնել առցանց հայտ և իրենց նախագծերը ներկայացնել «ռեԱրմենիա»-ում՝ նախկինում արված ֆեյսբուքյան դրամահավաքի հղումը ներկայացնելով համապատասխան բաժնում։

Հավելենք նաև, որ այս խնդրի ի հայտ գալուց սկսած «ռեԱրմենիա»-ն մշակել է նախագծերի հաստատման արագացված գործընթաց այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք առնվազն 1 անգամ արդեն ստեղծել են նախագիծ հարթակում, այսինքն անցել են թիմի կարողությունների ստուգման գործընթացով (հաստատման տևողությունը՝ միջինում 3 օր)։ «ռեԱրմենիա»-ում ներկայացված դրամահավաքի նախագծերին արված նվիրաբերությունները առանց որևէ միջնորդավճար գանձելու, փոխանցվում են նախագծերի հեղինակներին դրամահավաքի արշավի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:

Recent Posts

«Կասպերսկի»-ն նշել է «սև ուրբաթ»-ին առցանց խարդախությունների տարածված սխեմաները

«Սև ուրբաթ»-ին ընդառաջ «Կասպերսկի» ընկերությունը հաշվետվություն է հրապարակել առցանց շոփինգի ոլորտում արդիական կիբեռսպառնալիքների մասին: Հաշվետվության համաձայն՝ 2023-ին աշխարհում հայտնաբերվել է…

1 day ago

Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում

Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների…

2 days ago

7-րդ «Հայաստան – ճարտարագիտական շաբաթը» կհամախմբի ճարտարագիտության, գիտության և արվեստի առաջատար փորձագետներին

«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և…

5 days ago

Մեկնարկում են անվճար դասընթացներ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian Center for Excellence in …

6 days ago

Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը

Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը…

1 week ago

Կասպերսկի. Lazarus-ն աշխարհով մեկ գրոհում է կազմակերպությունները՝ օգտագործելով լեգիտիմ ԾԱ

«Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է Lazarus հանցավոր կիբեռխմբի՝ լեգիտիմ ԾԱ-ի կիրառմամբ նոր արշավ, որը թիրախավորում է կազմակերպություններն աշխարհով մեկ: Ընկերությունը հայտնում…

1 week ago