Categories: Business

Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ցանկացած ուսանող, ով Ucom-ի նոր կամ գործող բաժանորդ է, կարող է միանալ Level Up 3000 հետվճարային սակագնային պլանին և 24 ամսվա ընթացքում ստանալ գերարագ ինտերնետի եռակի՝ 30 ԳԲ ծավալ սովորական 10 ԳԲ փոխարեն, իսկ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ ուսանողները կստանան կրկնակի՝ 12 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ`6 ԳԲ փոխարեն։

Հարկ է նշել, որ Level Up 3000-ի հետ բաժանորդներն ամեն ամիս ստանում են 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և առանց մեգաբայթեր սպառելու օգտվում են 28 հայտնի հավելվածներից, որոնց թվում են Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Spotify-ը և այլն։ Իսկ  Level Up 1700 սակագնային պլանի հետ յուրաքանչյուր 30 օրը մեկ վերալիցքավորելով հաշիվն ընդամենը 1700 դրամով՝ բաժանորդներն ստանում են 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև կարող են օգտվել 19 ամենատարածված հավելվածներից՝ չսպառելով մեգաբայթերը։

«Հատուկ ուսանողների համար Ucom-ում մենք ստեղծել ենք Level Up 1700 և Level Up 3000 սակագնային պլաններին միանալու այնպիսի հնարավորություն, որի շրջանակում դուք 2 տարի շարունակ կստանաք գերարագ ինտերնետի եռակի կամ կրկնակի ծավալ։ Որևէ ուսանող իր առօրյան այլևս չի պատկերացնում առանց սմարթֆոնի, իսկ մենք հոգացել ենք, որ գիգաբայթերի ծավալը բավարար լինի ոչ միայն ուսումնական նյութեր դիտելու, այլև շփվելու և մշտական կապի մեջ մնալու համար», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը և ներկայացնել ուսանողական տոմսը, ստուգարքային գրքույքը կամ ՀՀ որևէ ԲՈՒՀ-ում սովորելու վերաբերյալ կնիքով հաստատված տեղեկանք։ Ի դեպ, Ucom-ին այլ ցանցի համարով և կոդով միանալու համար անհրաժեշտ է նախապես լրացնել պահանջվող տվյալները այս հղումով և ստանալ պայմանագիրն ու SIM-քարտը ձևանմուշում նշված հասցեով։

Recent Posts

Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը

Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների…

12 mins ago

Երևանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը

Վաղը Երևանում կանցկացվի SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսությունում թվային լուծումների կիրառմանը: Միջողառման կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների…

60 mins ago

SAP Startup Factory-ի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում  16 թիմ մասնակցել է աքսելերացիոն ծրագրին

SAP Startup Factory ծրագրի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում 16 B2B թիմ մասնակցեց 16-շաբաթյա աքսելերացիոն ակտիվություններին։ Ծրագրի ավարտին  թիմերը նաև հնարավորություն…

2 hours ago

Կասպերսկի. Phishing now pay later. չարագործներն ակտիվորեն կեղծում են գնումների համար մաս-մաս վճարելու ծառայությունները

«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2022-ին հայտնաբերել են բազմաթիվ ֆիշինգային էջեր, որոնք նմանակում են Buy Now, Pay Later (բառացիորեն ՝ Գնիր հիմա,…

2 days ago

Տեղի ունեցավ ԱՏՁՄ արտահերթ համաժողովը

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) արտահերթ համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԱՏՁՄ անդամների կողմից առաջադրված մի շարք…

3 days ago

BANA Angels-ի նախաձեռնությամբ ՄՌԿ մասնագետները կքննարկեն թիմեր հավաքագրելու և զարգացնելու մարտահրավերները

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Formula Hub կենտրոնում տեղի կունենա «Ինչպես ստեղծել, հավագագրել և ընդլայնել աճի ռազմավարություն որդեգրած թիմ» խորագիրը կրող…

3 days ago