Business

Կասպերսկի. No More Ransom նախաձեռնությունը ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները

No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի արդյունքները. ստեղծումից ի վեր ծրագրի գործընկերների թիվը 4-ից հասել է 188-ի, իսկ կայքում հասանելի են դարձել ֆայլերի վերականգնման 136 գործիքներ: Ընդհանուր առմամբ, No More Ransom-ի միջոցով ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատերեր կարողացել են վերականգնել իրենց տվյալները. նախագիծը հասանելի է 37 լեզուներով: Այս մասին հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, որը, որպես հիմնադիր-գործընկեր ընկերություններից մեկը, իր ներդրումն է ունեցել ծածկագրումը բացող 9 գործիքների մշակման գործում, որոնք օգնում են վերականգնել տվյալները՝ ծածկագրված շորթող ծրագրերի 38 ընտանիքների կողմից: Ընդհանուր առմամբ, սկսած 2018-ից ամբողջ աշխարհի օգտատերերն այդ ծրագրերը ներբեռնել են ավելի քան 300 հազար անգամ։

Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ, որպես կանոն, շորթող ծրագիրը գաղտնագրում է սարքի արժեքավոր տեղեկատվությունը՝ այն անհասանելի դարձնելով օգտատիրոջ համար: Վարակումը կարող է տեղի ունենալ վտանգավոր և խարդախ կայքեր այցելությունների, ծրագրային ապահովման բեռնման, կցված վնասաբեր ֆայլերը բացելու, ինչպես նաև հեռավար հասանելիության արձանագրության (RDP) միջոցով կամ համացանցին միացված սերվերներում խոցելիության շահագործման հետևանքով:  Այնուհետև չարագործները փրկագին են պահանջում զոհից՝ փոխարենը խոստանալով վերադարձնել տվյալները սկզբնական տեսքով, հաճախ նաև սպառնալով դրանց հրապարակմամբ։ Գրոհների այս տեսակը զարգանում է արդեն երկար տարիներ և առնչվում է ինչպես մասնավոր օգտատերերին, այնպես էլ կազմակերպություններին, իսկ իրենք՝ չարագործները, ստեղծում են ամբողջ էկոհամակարգեր։

Ծածկագրող ծրագրերի դեմ պայքարի նախաձեռնությունը 2016-ին գործարկել են Եվրոպոլը, Նիդերլանդների ոստիկանությունը, «Կասպերսկի» ընկերությունը և այլ գործընկերներ: Պաշտոնական կայքում նախագծի մասնակիցները հրապարակում են ծածկագրումը բացելու գործիքներ, ուղեցույցներ և հրահանգներ այն մասին, թե ինչպես և ում տեղեկացնել կիբեռհանցագործությունների մասին: Այս ծրագրերը և նյութերը արդեն օգնել են 165 տեսակի շորթող ծրագրերի զոհերին անվճար վերադարձնել իրենց տվյալները: Նախագիծը նաև կոչված է բարձրացնել օգտատերերի իրազեկությունն այն մասին, թե ինչպես են աշխատում նման ծրագրերը և ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել վարակումը կանխելու համար:

«Շորթող ծրագրերը շարունակում են մնալ կիբեռանվտանգության լուրջ հիմնախնդիրներից մեկը: Միայն 2022-ի առաջին երեք ամիսներին ավելի քան 74 հազար օգտատերեր են բախվել ծածկագրիչների գրոհներին, և դրանք բոլորն էլ հաջողությամբ կանխվել են: Լավ է, որ նախագիծը մարդկանց և ընկերություններին օգնում է վերականգնել իրենց թվային ակտիվները՝ առանց չարագործներին փրկագին վճարելու։ Այսպիսով, մենք հարվածում ենք իրենց խոցելի տեղին՝ բուն բիզնես մոդելին, որը ենթադրում է շահույթ տվյալների ծածկագրումը բացելու համար։ Մենք մտադիր ենք շարունակել պայքարը շորթող ծրագրերի դեմ մեր գործընկերների և նախագծի ապագա մասնակիցների հետ միասին»,- նշում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության  փորձագետ Դմիտրի Գալովը։

Իմանալ ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես պայքարել ծածկագրող ծրագրերի դեմ, ինչպես նաև կարդալ ավելին No More Ransom նախաձեռնության մասին, կարելի է կայքում:

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

1 day ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

1 day ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

1 week ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

1 week ago