Business

Կասպերսկի. No More Ransom նախաձեռնությունը ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները

No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի արդյունքները. ստեղծումից ի վեր ծրագրի գործընկերների թիվը 4-ից հասել է 188-ի, իսկ կայքում հասանելի են դարձել ֆայլերի վերականգնման 136 գործիքներ: Ընդհանուր առմամբ, No More Ransom-ի միջոցով ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատերեր կարողացել են վերականգնել իրենց տվյալները. նախագիծը հասանելի է 37 լեզուներով: Այս մասին հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, որը, որպես հիմնադիր-գործընկեր ընկերություններից մեկը, իր ներդրումն է ունեցել ծածկագրումը բացող 9 գործիքների մշակման գործում, որոնք օգնում են վերականգնել տվյալները՝ ծածկագրված շորթող ծրագրերի 38 ընտանիքների կողմից: Ընդհանուր առմամբ, սկսած 2018-ից ամբողջ աշխարհի օգտատերերն այդ ծրագրերը ներբեռնել են ավելի քան 300 հազար անգամ։

Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ, որպես կանոն, շորթող ծրագիրը գաղտնագրում է սարքի արժեքավոր տեղեկատվությունը՝ այն անհասանելի դարձնելով օգտատիրոջ համար: Վարակումը կարող է տեղի ունենալ վտանգավոր և խարդախ կայքեր այցելությունների, ծրագրային ապահովման բեռնման, կցված վնասաբեր ֆայլերը բացելու, ինչպես նաև հեռավար հասանելիության արձանագրության (RDP) միջոցով կամ համացանցին միացված սերվերներում խոցելիության շահագործման հետևանքով:  Այնուհետև չարագործները փրկագին են պահանջում զոհից՝ փոխարենը խոստանալով վերադարձնել տվյալները սկզբնական տեսքով, հաճախ նաև սպառնալով դրանց հրապարակմամբ։ Գրոհների այս տեսակը զարգանում է արդեն երկար տարիներ և առնչվում է ինչպես մասնավոր օգտատերերին, այնպես էլ կազմակերպություններին, իսկ իրենք՝ չարագործները, ստեղծում են ամբողջ էկոհամակարգեր։

Ծածկագրող ծրագրերի դեմ պայքարի նախաձեռնությունը 2016-ին գործարկել են Եվրոպոլը, Նիդերլանդների ոստիկանությունը, «Կասպերսկի» ընկերությունը և այլ գործընկերներ: Պաշտոնական կայքում նախագծի մասնակիցները հրապարակում են ծածկագրումը բացելու գործիքներ, ուղեցույցներ և հրահանգներ այն մասին, թե ինչպես և ում տեղեկացնել կիբեռհանցագործությունների մասին: Այս ծրագրերը և նյութերը արդեն օգնել են 165 տեսակի շորթող ծրագրերի զոհերին անվճար վերադարձնել իրենց տվյալները: Նախագիծը նաև կոչված է բարձրացնել օգտատերերի իրազեկությունն այն մասին, թե ինչպես են աշխատում նման ծրագրերը և ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել վարակումը կանխելու համար:

«Շորթող ծրագրերը շարունակում են մնալ կիբեռանվտանգության լուրջ հիմնախնդիրներից մեկը: Միայն 2022-ի առաջին երեք ամիսներին ավելի քան 74 հազար օգտատերեր են բախվել ծածկագրիչների գրոհներին, և դրանք բոլորն էլ հաջողությամբ կանխվել են: Լավ է, որ նախագիծը մարդկանց և ընկերություններին օգնում է վերականգնել իրենց թվային ակտիվները՝ առանց չարագործներին փրկագին վճարելու։ Այսպիսով, մենք հարվածում ենք իրենց խոցելի տեղին՝ բուն բիզնես մոդելին, որը ենթադրում է շահույթ տվյալների ծածկագրումը բացելու համար։ Մենք մտադիր ենք շարունակել պայքարը շորթող ծրագրերի դեմ մեր գործընկերների և նախագծի ապագա մասնակիցների հետ միասին»,- նշում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության  փորձագետ Դմիտրի Գալովը։

Իմանալ ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես պայքարել ծածկագրող ծրագրերի դեմ, ինչպես նաև կարդալ ավելին No More Ransom նախաձեռնության մասին, կարելի է կայքում:

Recent Posts

Viber. Առցանց հաղորդակցության միտումները

Մարդիկ ավելի ու ավելի շատ են սմարթֆոնների միջոցով հաղորդակցվում շրջապատող աշխարհի հետ։ Գնումները, լուսանկարելը, հանգստավայրի ընտրությունը, նորություններին ծանոթանալը և, իհարկե, հաղորդակցվելն այսօր ամենից հաճախ…

3 days ago

Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ցանկացած ուսանող, ով Ucom-ի նոր կամ գործող բաժանորդ է, կարող է միանալ Level Up 3000…

7 days ago

Կասպերսկի. Չարագործները կտրուկ ակտիվացրել են ռեսուրս արդյունահանող ընկերություններում ներդրումների թեմայի առցանց շահագործումը

«Կասպերսկի» ընկերությունը գրանցել է բնական ռեսուրսներում ներդրումներից եկամտի խոստումներով կեղծ կայքերի թվի կտրուկ աճ. 2022-ի հուլիս-օգոստոսին ընկերությունը 5,5 անգամ ավելի…

1 week ago

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ու «Kaspersky Symphony»-ն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը և «Կասպերսկի» ընկերությունը՝ ի դեմս «Kaspersky Symphony» լուծումների շարքի, հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։…

1 week ago

2022 թ․-ի ամռանը Viber-ը Հայաստանում արգելափակել է ավելի քան 25 հազար կեղծ հաշիվ

Rakuten Viber-ը հատուկ ուշադրություն է դարձնում տվյալների գաղտնիությանը և անվտանգ հաղորդակցության խնդրին։ Բացի մեսենջերի հիմնական գործառույթների ծայրից ծայր (End-to-End) կոդավորումից,…

2 weeks ago

Դեկտեմբերի 10-16-ը Հնդկաստանում կացկացվի SSSholidays-ը

Դեկտեմբերի 10-16 Սևան Ստարտափ Սամմիթի կազմակերպիչների նախաձեռնությամբ Հնդկաստանի Գոա մարզում անցկացվելու է SSSholidays միջոցառումը։ SSSholidays-ը Seaside Startup Summit-ի նոր ձևաչափերից…

1 month ago