Business

ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել տնտեսության համար

Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հրատապ քայլերի իրականացման վերաբերյալ

Ս.թ. ապրիլ ամսից սկսած դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը, որը կրիտիկական սահմանի հասավ հունիս ամսին, անհաղթահարելի խնդիրներ է առաջացրել Հայաստանի տնտեսության համար ողնաշար հանդիսացող արտահանող կազմակերպություններից շատերի մոտ։ Նախորդ ամիսների ընթացքում ընկերությունների մեծ մասը չվերականգնվող վնասներ են կրում, որի պատճառով նրանցից ոմանք գտնվում են կործանման եզրին։

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վնասները վերաբերում են ոչ միայն ընկերությունների եկամուտին, այլև շուկաների, հաճախորդների ձեռքբերման երկարամյա ջանքերն ի չիք դարձնելուն։

Միաժամանակ նախորդ ամիսներին ոլորտային ասոցիացիաները խնդիրը ներառել են ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության օրակարգ, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, քննարկվել են բազմաթիվ հնարավոր լուծումներ, սակայն դրանք մնացել են խոսակցությունների մակարդակում։

Ստեղծված իրավիճակում հայտարարում ենք, որ՝

  1. ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար՝ առաջացնելով նոր անկանխատեսելի ռիսկեր։
  2. Պահանջում ենք, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկվեն ընկերությունների վնասների փոխհատուցման, նրանց կենսագործունեության ապահովման ուղղությամբ։
  3. Տեսական քննարկումներից անմիջապես անցնել գործնական մեխանիզմների ներդրման։
  4. Ներդրվող գործիքակազմը պետք է հետադարձ վերաբերվի ս.թ. ապրիլ ամսվանից ընկերությունների կողմից կրած վնասներին։

Պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ անհրաժեշտ լուծումների մշակման և ներդրման աշխատանքներում։

Անհրաժեշտ գործիքների (միջոցառումների ծրագիր) ներդրման շտապ գործընթաց չլինելը կամ դանդաղությունը լի է տնտեսության համար անկանխատեսելի հետևանքներով։

Բիզնես ասոցիացիաներն այսօրվանից ձևավորում են կոալիցիա՝ այս և այլ կարևոր թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Կոալիցիայի հաջորդ նիստը նշանակված է ս.թ. օգոստոսի 9-ին։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

ՏՀՏ գործատուների միություն

Հայաստանի գործատուների հանրապետական միություն

«Մանթաշյանց» գործարարների միություն

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

22 hours ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

23 hours ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

1 week ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

1 week ago