Business

Ամերիաբանկ. Տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները` Orion Summit 2022-ի օրակարգում

Երևանում հունիսի 22-ին տեղի ունեցող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը  կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները:

Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միանում է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։

Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով: Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:

Հայաստանյան ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը նվիրված քննարկմանը կբանախոսի և Ամերիաբանկի փորձով կկիսվի Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:

Գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP – աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ, հետագայում ընկերության ձեռքբերումների և կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր։

Քննարկմանը բանախոսելու է Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցի` Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ամերիան առաջիններից մեկն է, որ Հայաստանում դեռևս 2016 թվականին ներդրել է ESOP ծրագիրը: Դավիթ Սարգսյանը կներկայացնի ընկերության հաջողված փորձը:

Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններ, բիզնեսի և միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և փորձառու մասնագետներ: Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։   

Ամերիաբանկ ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական – տեխնոլոգիական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը։ Ամերիաբանկը ներկայանում է էկոհամակարգերի և թվային լուծումների փաթեթով։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ ոչ միայն հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր), այլև հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում: Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Recent Posts

Team Telecom. Երկու հայկական ստարտափներ կմրցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի միջազգային եզրափակչում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) և Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) համակազմակերպիչները շնորհավորում են EWC 2022-ի…

2 days ago

Team Telecom. Երկու հայկական ստարտափներ կմրցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի միջազգային եզրափակչում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) և Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) համակազմակերպիչները շնորհավորում են EWC 2022-ի…

2 days ago

Կասպերսկի. No More Ransom նախաձեռնությունը ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները

No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի արդյունքները.…

1 week ago

ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել տնտեսության համար

Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հրատապ քայլերի իրականացման վերաբերյալ Ս.թ. ապրիլ ամսից սկսած դոլարի փոխարժեքի սրընթաց…

2 weeks ago

Կասպերսկի. 2022-ի երկրորդ եռամսյակը գերազանցել Է DDoS-գրոհների տևողության ռեկորդը

2022-ի ապրիլ-հունիսին մի քանի անգամ թարմացվել է DDoS-գրոհների առավելագույն տևողության ռեկորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, որի տվյալներով՝ երկրորդ…

2 weeks ago

Արթուր Ջանիբեկյանը և «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրները մեկնարկում են «Triple S» վենչուրային ֆոնդը

Աշխարհում առաջին ծովափնյա ստարտափ-ճամբարից մինչև գլոբալ վենչուրային ֆոնդ․ հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, բարերար և ձեռներեց Արթուր Ջանիբեկյանը, «Սիսայդ Ստարտափ Սամմիթի»…

2 weeks ago