Business

Team Telecom Armenia. Ձեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն արդեն ընդունվում են

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։

EWC-ն ձեռներեցության աջակցության համար նախատեսված մրցույթներից ամենամեծն է: 2019 թվականին իր մեկնարկից ի վեր EWC-ն աջակցել է 200 երկրներից ավելի քան 300,000 մասնակիցների, շնորհել է 2 միլիոն դոլար դրամական մրցանակներ և տրամադրել 150 միլիոն դոլար արժողությամբ աջակցություն և ծառայություններ:

EPIC-ը Հայաստանի պաշտոնական գլխավոր կազմակերպիչն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), Թումո լաբերի և TEAM Telecom Armenia-ի հետ:

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը՝ անհատ ձեռներեցներից մինչև կառավարություն, ՏՏ ոլորտ և կրթական հաստատություններ: Այսպիսով, մենք որևէ սահմանափակում չենք դնում ձեռնարկատիրական գաղափարների և ձեռնարկությունների տեսակի կամ բնույթի վրա, որոնք կարող են ներկայացվել Ձեռնարկատիրության ազգային գավաթի մրցույթին: Լինելով զարգացող ձեռներեցությամբ երկիր՝ մենք հավատում ենք, որ կարող ենք գերազանցել անցյալ տարվա մեր ձեռքբերումները և ավելացնել մեր տեսանելիությունը և ազդեցությունը», – նշում է EPIC-ի փոխտնօրեն և Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային մրցույթը բաց է ոչ միայն հայկական, այլ նաև Հայաստանում վերաբնակեցված ստարտափ թիմերի համար։

Հայաստանի ազգային մրցույթում մրցանակները կգերազանցեն 100․000 դոլարը։

EWC-ն ավելին է, քան պարզապես համաշխարհային խաղադաշտի մրցույթ՝ կյանքը փոխող մրցանակների համար: Այն առաջ է մղում ձեռներեցներին բոլոր փուլերում՝ գաղափարի, վաղ և աճի փուլերում կամ դրանցից դուրս՝ ձեռներեցներին տրամադրելով գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց ձեռնարկությունները զարգացնելու համար:

EWC Armenia 2022-ի բոլոր դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու  EWC Accelerates-ի՝ վիրտուալ վերապատրաստման ծրագրին, որն օգնում է ձեռներեցներին կատարելագործել իրենց հմտությունները և մեծացնել ազգային մրցույթներում հաղթելու և գլոբալ եզրափակիչ փուլ անցնելու իրենց հնարավորությունները:

Ազգային փուլի դիմումների վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։ Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով` entrepreneurshipworldcup.com։

Մրցույթով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ մեր տեղեկատվական հանդիպմանը և ստանալ մրցույթի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 23–ին, ժամը 20:00–ին։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով:

 

Recent Posts

Team Telecom. Երկու հայկական ստարտափներ կմրցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի միջազգային եզրափակչում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) և Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) համակազմակերպիչները շնորհավորում են EWC 2022-ի…

2 days ago

Team Telecom. Երկու հայկական ստարտափներ կմրցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի միջազգային եզրափակչում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) և Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) համակազմակերպիչները շնորհավորում են EWC 2022-ի…

2 days ago

Կասպերսկի. No More Ransom նախաձեռնությունը ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները

No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի արդյունքները.…

1 week ago

ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել տնտեսության համար

Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հրատապ քայլերի իրականացման վերաբերյալ Ս.թ. ապրիլ ամսից սկսած դոլարի փոխարժեքի սրընթաց…

2 weeks ago

Կասպերսկի. 2022-ի երկրորդ եռամսյակը գերազանցել Է DDoS-գրոհների տևողության ռեկորդը

2022-ի ապրիլ-հունիսին մի քանի անգամ թարմացվել է DDoS-գրոհների առավելագույն տևողության ռեկորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, որի տվյալներով՝ երկրորդ…

2 weeks ago

Արթուր Ջանիբեկյանը և «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրները մեկնարկում են «Triple S» վենչուրային ֆոնդը

Աշխարհում առաջին ծովափնյա ստարտափ-ճամբարից մինչև գլոբալ վենչուրային ֆոնդ․ հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, բարերար և ձեռներեց Արթուր Ջանիբեկյանը, «Սիսայդ Ստարտափ Սամմիթի»…

2 weeks ago