Categories: Business

Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի

Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից

«CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated» մրցանակ միանգամից  չորս կատեգորիայում՝ գնահատում, տեխնիկական հմտությունների գնահատում, տեսահարցազրույցներ և վիրտուալ ՏՏ լաբեր։ Վարկանիշները ամբողջությամբ հիմնված են հաճախորդների կարծիքների վրա», – նշել է Մեգան Հեդլին՝ TrustRadius-ի հետազոտությունների  գծով փոխնախագահը:

CodeSignal-ն առաջարկում է տեխնիկական հարցազրույցներ անցկացնելու լուծումներ՝ օգնելով  գնահատել մասնագետների հմտությունները ռեզյումեների շրջանակներից դուրս և դարձնել աշխատանքի ընդունման պրոցեսն առավել անկողմնակալ։ CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox և Capital One. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում։

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

20 hours ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

20 hours ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

1 week ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

1 week ago