Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական CoinStats ստարտափը $3.2 միլիոն ներդրում է ներգրավել
12/04/2022 18:05

Հայկական CoinStats ստարտափը $3.2 միլիոն ներդրում է ներգրավել

CoinStats-ը 2017 թվականին հիմնադրված կրիպտո ներդրումների կառավարման հավելված է։ Հայկական ստարտափը ներգրավել է $3․2 միլիոն ոլորտի մի շարք հանրահայտ ներդրողներից։ Միջոցները կուղղվեն ապակենտրոնացված ֆինանսների (DeFi-ի) համակարգում ընկերության գործունեության ընդլայնմանն ու DeFi-ը հավելվածի 1.2 միլիոն ակտիվ օգտատերերի համար հասանելի դարձնելուն։

Գլխավոր ներդրողն է Ալեքս Փեքը՝ Hack VC վենչուրային ֆոնդից։ Ներդրողների շարքում է նաև 6th Man Ventures-ի հիմնադիր Մայք Դուդասը: Ստացած ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի CoinStats-ի զարգացման և առաջմղման արագացման համար:

2021 թվականին հայկական CoinStats ընկերության օգտատերերի քանակն աճեց 8 անգամ՝ հասնելով ամսական 1․2 միլիոն ակտիվ օգտատերերի։ Ներկայում հավելվածով կառավարվում են այդ օգտատերերի 500 միլիարդ դոլարին համարժեք կրիպտո ներդրումները: Օգտատերերի աճող քանակի արդյունքում CoinStats-ը 6 անգամ ավելացրեց իր 2021 թվականի եկամուտը և 2022-ին ձեռնամուխ եղավ DeFi-ի ոլորտում նոր գործիքների ստեղծմանը:

Ապակենտրոնացված ֆինանսները բլոքչեյնի վրա աշխատող ֆինանսական ծառայությունների խումբ է, որը թույլ է տալիս ֆինանսական օպերացիաներ կատարել առանց միջնորդի՝ ապահով, վստահելի ու բոլորին հասանելի կերպով։

CoinStats հավելվածի նորամուծությունները թույլ կտան օգտատերերին իրենց կրիպտո ներդրումներից եկամուտ ստանալ։ Այս գործառույթը ավանդական ֆինանսական կառույցներում գործող ավանդների կրիպտո համարժեքն է։

«Այս ներդրման շնորհիվ մենք կարագացնենք մեր ստարտափի աճն ու զարգացումը՝ ստեղծելով էլ ավելի լավ ֆինանսական գործիքներ մեր օգտատերերի համար», – ասաց CoinStats-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Գևորգյանը։ «Անչափ կարևորում եմ մեր ներդրողների աջակցությունը, նրանց հավատը CoinStats-ի տեսլականին մեզ մղում է դեպի նոր նվաճումներ»:

«Հպարտ ենք աջակցել CoinStats-ին՝ կրիպտո պորտֆելի կառավարման ամենամեծ հավելվածին աշխարհում», – մեկնաբանել է Ալեքս Փեքը՝ Hack VC-ի հիմնադիրը:

2017 թվականին հիմնադրված CoinStats-ը կրիպտո ներդրումային պորտֆելի կառավարման անվճար հավելված և DeFi դրամապանակ է, որի շնորհիվ ամեն ամիս 1․2 միլիոն ակտիվ օգտատերեր իրական ժամանակում հետևում են իրենց կրիպտո, DeFi և NFT ակտիվներին։ Օգտատերերը կարող են հավելվածին կցել ավելի քան 300 բորսաներ ու դրամապանակներ և կառավարել իրենց ներդրումները մեկ տեղից: Այս պահին հավելվածի միջոցով կառավարվում է ավելի քան 500 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտո։ CoinStats-ի նպատակն է դառնալ միասնական հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի լիարժեք ուսումնասիրել կրիպտո և DeFi-ի անվերջ զարգացող աշխարհը: