Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է 25G-PON գերհզոր ցանցի ընդլայնումը Հայաստանում: Վերջին շաբաթների ընթացքում ընկերությունը կառուցեց ու շահագործման հանձնեց օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում:
Նորագույն ցանցը արդեն հասանելի է քաղաքի ավելի քան 2000 բնակարաններում: Այսինքն՝ համայնքի գրեթե բոլոր բնակիչները, ինչպես նաև քաղաքում բիզնես գործունեություն ծա
վալած հարյուրավոր գործարարներ, կարող են միանալ Team Telecom Armenia-ի նոր ցանցին և վայելել ինտերնետի անգերազանցելի արագություն և որակ:
Քաջարանը փաստացի դառնում է Հայաստանում երկրորդ բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված նորագույն ցանցով։ Առաջինը՝ Վայոց Ձորի Գնդեվազն էր: Այս համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներին արդեն հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է միչև 1000Մբ/վ-ը: Փաթեթները ներառում են նաև TEAM TV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։
«Մենք հավատում ենք, որ լավ ենթակառուցվածքը ոչ միայն արագ ինտերնետի երաշխիք է, այլ նաև հիանալի հիմք ՏՏ ոլորտի զարգացման համար: Սյունիքում և Հայաստանի այլ համայնքներում այս ներդրումը մենք դիտարկում ենք նաև որպես բիզնեսի սոցիալական բաղադրիչ, որը ոչ միայն կօգնի բնակիչներին զգալ արագ ինտերնետի բոլոր առավելությունները, այլ նաև կծառայի տնտեսության ու երկրի զարգացմանը», – նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մինչև տարեվերջ արդիականացնելու են Ջերմուկ և Հրազդան քաղաքների ինչպես նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի կապի ենթակառուցվածքները:
Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից «CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated»…
Մայիսի 22-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (RAU),…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Collegiate Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
CoinStats-ը 2017 թվականին հիմնադրված կրիպտո ներդրումների կառավարման հավելված է։ Հայկական ստարտափը ներգրավել է $3․2 միլիոն ոլորտի մի շարք հանրահայտ ներդրողներից։…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Competitive Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
Հայաստանն արժանացել է գիտության և նորարարության առաջընթացն աջակցող անհատների ու կազմակերպությունների ուշադրությանը: Հայաստանցիներն ու սփյուռքահայերը, ինչպես նաև օտարերկրյա հաջողակ ընկերություններն…