Հայկական BeeGraphy ընկերությունը գործարկում է աշխարհում առաջին օնլայն հարթակը, որտեղ օգտատերերը կարող են գնել կամ ստեղծել 2D & 3D պարամետրիկ մոդելներ։
BeeGraphy հարթակը նախատեսված է ինչպես 2D և 3D մոդելավորողների համար, այնպես էլ այն անձանց ու ընկերությունների, որոնք շահագործում են համակարգչաթվային լազերային տպագրության սարքավորումներ (CNC machine) և եռաչափ տպիչներ։ Հարթակի ծառայություններից կարող են օգտվել նաև տարաբնույթ պարագաների և աքսեսուարների արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնց համար կգործի BeeGraphy-ի 2D/3D պարամետրիկ մոդելների խանութը։
BeeGraphy-ի առանցքային արտադրանքը պարամետրիկ մոդելավորման օնլայն գործիքակազմն է՝ BeeGraphy Editor-ը, որի գործարկումը աննախադեպ իրադարձություն է համարվում 2D և 3D մոդելավորման և նախագծման ինդուստրիայում։
Աշխարհում առաջին օնլայն պարամետրիկ մոդելավորման ծրագիրը
BeeGraphy ընկերությունը ստեղծել է 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որի անալոգը աշխարհում դեռևս գոյություն չունի։ BeeGraphy-ի առցանց պարամետրիկ մոդելավորման հարթակը գալիս է լրացնելու մոդելավորման համաշխարհային ինդուստրիայում արդեն մի քանի տարի շարունակ նկատվող հսկայական պահանջարկը, այն է՝ ամպային սերվերների և համաշխարհային ցանցի տված հնարավորություններն օգտագործել պարամետրիկ 2D և 3D մոդելներ մշակելու և համօգտագործելու համար։
BeeGraphy-ի մոդելավորման ծրագրակազմում օգտագործվում են NURBS-ի վրա հիմնված մաթեմատիկական մոդելավորման ալգորիթմներ, ինչի արդյունքում մոդելների ճշգրտությունը հասնում է առավելագույնի։
Այս պահին BeeGraphy Editor մոդելավորման ծրագիրը գտնվում է վերջնական լրամշակումների փուլում (V1.0)։ Ծրագրակազմի առաջին հիմնական թողարկումը նախատեսվում է 2022 թ․ փետրվարի 27-ին։
BeeGraphy-ն հրավիրում է մոդելավորողներին փորձարկել օնլայն ծրագրակազմի գործիքներն ու հնարավորությունները՝ ստանալով խմբագրիչն օգտագործելու բացառիկ և անվճար հնարավորություն մինչև 2022 թ․ մայիսի 1-ը։ Մոդելավորողների և նախագծողների դիտարկումներն ու կարծիքները կօժանդակեն գործիքաշարերն ու հնարավորություններն ավելի հարստացնելու և օգտակար դարձնելու համար։
BeeGraphy Editor օնլայն մոդելավորման ծրագիրը հասանելի է այս հղումով՝ https://app.beegraphy.com
Ինչ հնարավորություններ է տալիս BeeGraphy Editor-ը
Առաջիկայում, BeeGraphy Editor-ի ամբողջական գործարկման հետ զուգահեռ, հարթակում գրանցված նախագծող օգտատերերը կկարողանան իրենց ստեղծած պարամետրիկ եռաչափ մոդելները ներկայացնել վաճառքի անմիջապես BeeGraphy Shop-ում՝ստեղծելով եկամտի նոր աղբյուր։
BeeGraphy ընկերության թարմացումներին և մասնագիտական հոդվածներին կարող եք ծանոթանալ ընկերության բլոգում այստեղ։
Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից «CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated»…
Մայիսի 22-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (RAU),…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Collegiate Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
CoinStats-ը 2017 թվականին հիմնադրված կրիպտո ներդրումների կառավարման հավելված է։ Հայկական ստարտափը ներգրավել է $3․2 միլիոն ոլորտի մի շարք հանրահայտ ներդրողներից։…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Competitive Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
Հայաստանն արժանացել է գիտության և նորարարության առաջընթացն աջակցող անհատների ու կազմակերպությունների ուշադրությանը: Հայաստանցիներն ու սփյուռքահայերը, ինչպես նաև օտարերկրյա հաջողակ ընկերություններն…