Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և AUA EPIC-ը հայտարարում են «Startup School Demo Day Winter 2021» միջոցառման մասին
18/12/2021 19:06

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և AUA EPIC-ը հայտարարում են «Startup School Demo Day Winter 2021» միջոցառման մասին

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնի (EPIC) հետ համագործակցության շրջանանակներում, հայտարարում է «Startup School»-ի նորարարական կրթական ծրագրի ամփոփման մասին։ Այս առիթով հիմնադրամը ձեռնամուխ է եղել կազմակերպելու «Startup School Demo Day Winter 2021» միջոցառումը, որի ընթացքում 7 ստարտափներ կներկայացնեն իրենց նորարարական գաղափարները։

«Demo Day Winter 2021»-ը կանցկացվի մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի(pitch) ներկայացում, կարճատև հարց ու պատասխան, պանելային քննարկում ու know-how, նեթվորքինգի հնարավորություններ, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողություն։

Այս առիթով «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը նշել է․ «Հիմնադրամի նպատակներից մեկն է կրթել հայ պատանի ձեռներեցների նոր սերունդ՝ տրամադրելով պատանիներին համապարփակ ձեռներեցական գիտելիքներ։ «Demo Day Winter 2021»-ի ժամանակ երիտասարդ ձեռներեցները կներկայացնեն իրենց գաղափարները, ինչպես նաև կծանոթանան և կհամագործակցեն իրենց նախընտրած ոլորտի մասնագետների հետ»։

ՀԱՀ Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնի (EPIC) փոխտնօրեն Նժդեհ Հովհաննիսյանը նկատել է․ «Ձեռներեցության՝ որպես գաղափարական մոտեցման ուսուցումն առանցքային կարևորություն է ձեռք բերել ներկայիս աշխարհում։ Startup School-ը նախապատրաստում է երիտասարդ ձեռներեցներին մուտք գործելու ձեռներեցական ոլորտ, ստանալու արժեքավոր փորձառություն և ձևավորելու ճկուն մտածելակերպ»։

«Startup School Demo Day Winter 2021» միջոցառումը տեղի կունենա 2021 թվ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան դահլիճում։ Այն հյուրընկալելու է շուրջ 120 հյուրի, այդ թվում՝ ներդրողների, ստարտափ էկոհամակարգի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ծնողների, ապագա մասնակիցների։

Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք հետևյալ հղմամբ՝ bit.ly/3DYzWMO

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի առանցքային նպատակն է խթանել Հայաստանում նորարարական, տեխնոլոգիական և ինքնաբավ ստարտափ էկոհամակարգի
զարգացումը։ Այս առաքելությունը կյանքի կոչելու համար հիմնադրամն իրականացնում է տարաբնույթ կրթական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում պարբերական միջոցառումներ, որոնց ընթացքում ստարտափները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց ծրագրերը, աջակցություն ստանալ և ինտեգրվել տեղական և միջազգային ստարտափ համակարգ։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ստարտափ ինկուբացիոն ծրագիր է, որն օգնում է բացահայտել նոր բիզնես գաղափարներ ունեցող ուսանողներին՝ տրամադրելով նրանց բազմակողմանի աջակցություն իրենց ստարտափները հիմնելու և դրանք զարգացնելու համար: