Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է ընկերության ամենահայտնի և ամենասիրված ակցիայի՝ #ՇԵՅՔԻ վերադարձի մասին: Այս անգամ #ՇԵՅՔԸ տոնական է` լի ամանորյա տրամադրությամբ և շատ ցանկալի նվերներով:
Եթե Beeline-ի բաժանորդ ես, #ՇԵՅՔԻ՛Ր (թափահարիր) սմարթֆոնդ ամեն օր և ստացի՛ր հնարավորություն շահելու՝ ուղեգիր դեպի Եգիպտոս` 2 անձի համար, iPhone 13, բազմաթիվ Yandex Plus`90 օրվա անվճար բաժանորդագրության պրոմո կոդեր, անլար ականջակալներ, արտաքին մարտկոցներ, ֆիթնես թևնոցներ, անլար բարձրախոսներ և բազում այլ հատուկ առաջարկներ։
«#ՇԵՅՔԸ էլ վաղուց պարզապես ակցիա չէ: Այն վերածվել է նվերներով լի թրենդի, որը շատ են սիրում մեր բաժանորդները: Այս անգամ մեր տոնական #ՇԵՅՔԵՐԻ արշավը կլինի էլ ավելի հեքիաթային` մասնակիցներին սպասում են բազմաթիվ հաճելի անակնկալներ, օգտակար նվերներ, իսկ գլխավոր հաղթողին՝ անմոռանալի ճամփորդություն դեպի հեքիաթային Եգիպտոս», – ասում է Team Telecom Armenia-ի թվային պրոդուկտների բաժնի ղեկավար Նարեկ Աճեմյանը:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել My Beeline Armenia հավելվածը և ամեն օր շեյքել (թափահարել) հեռախոսը ու շահել պարտադիր նվերներից որևէ մեկը։
Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափի մասին հիմա աշխարհում շատերը գիտեն: Այն այժմ գնահատվում է 500 միլիոն դոլար: CodeSignal-ի համահիմնադիր…
Երևանում հունիսի 22-ին տեղի ունեցող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները: Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային…
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World…
Ինչպիսին էլ լինի ձեր գրասենյակը՝ ընդարձակ տարածք ժամանակակից բիզնես կենտրոնում, փոքրիկ սենյակ պահեստում կամ խանութում, թե պարզապես աշխատանքային սեղան ձեր…
«ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր 50 Cent-ին, ZAZ-ին և Led Zeppelin Symphonic-ին։ Փառատոնի…
Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ…