Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական FoodStruct ստարտափը 400.000 ԱՄՆ դոլար ներդրում է ստացել
20/10/2021 13:51

Հայկական FoodStruct ստարտափը 400.000 ԱՄՆ դոլար ներդրում է ստացել

Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի և սննդի ինտերակտիվ մեդիա պլատֆորմը ներգրավել է 400.000 ԱՄՆ դոլար ներդրում ամերիկյան 2420 Ventures ընկերությունից:

Ներդրումը ուղղվելու է պլատֆորմի գիտական բժշկական բովանդակության ընդլայմանը և զարգացմանը: Ներդրումը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև բժշկական և կենսաբանական ոլորտում գտնվող մասնագետների համար:

Ուշագրավ է, որ ներդրումը կատարվել է հենց ՀՀ-ում, այսինքն ընկերությունը մնացել է ՀՀ-ի իրավական և հարկային դաշտում և չի տեղափոխվել ԱՄՆ:

Foodstruct-ը առողջ ապրելակերպի և սննդի պլատֆորմ է, որը ամբողջովին ստեղծվել և զարգացել է Հայաստանում: Այն ունի ավելի քան 300.000 ամսեկան հաճախում, ընդ որում օգտատերերի մեծ մասը ԱՄՆ-ից են: FoodStruct-ը բավականին բարձր է գնահատվում Google-ի և այլ որոնողական համակարգերի կողմից, ինչի արդյունքում FoodStruct-ի հաճախումները օրեցօր աճում են: Չնայած Google-ի կողմից բժշկական հոդվածների հանդեպ ներկայացված բարձր պահանջներին՝ հայկական բժշկական և կենսաբանական ոլորտի մասնագետները ստեղծում են գիտական հիմնավորմամբ և վերջին գիտական ստանդարտներին համապատասխանող քոնթենթ:

FoodStruct-ը հնարավորություն է տալիս.

  • հայտնաբերել սննդակարգում վիտամինների և միներալների պակասորդը
  • գտնել սննդամքերք, որը կբավարարի բարդ սննդային կարիքները
  • համեմատել սննդամթերքը առողջարարության և սննդարարության կոնտեքստում

Ներդրումը ստանալուց հետո FoodStruct-ն ընդլայնելու է թիմը թարմ գիտական նյութեր ստեղծելու ունակ բժիշկներով և սննդաբաններով:  Արդեն այսօր FoodStruct-ի քոնթենթը օգտագործվում է ոչ միայն սովորական օգտատերերի այլև հայտնի սննդաբանների և այնպիսի գիտական հաստատությունների կողմից ինչպիսիք են Կոլորադոյի և Օհայոյի համալսարանները: FoodStruct-ն ընդլայնվելու է հիմնականում ԱՄՆ-ի շուկայում, ուր նա մրցում է այնպիսի գիգանտների հետ ինչպիսիք են Healthline-ը և WebMD-ն:

FoodStruct-ի բովանդակության հիմնական մասը անգլերեն լեզվով է, սակայն վեբ կայքը թարգմանված է նաև հայերեն և առկա են որոշ քանակի հայերեն լեզվով հոդվածներ: