Categories: Business

Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոր՝ «iPhone 13» և «iPhone 13 Pro» մոդելները 2021թ. հոկտեմբերի 15-ից կլինեն վաճառքում:

Մինչ այդ՝ մոդելները հասանելի են նախապատվերի համար:

«iPhone 13» ամենահզոր մոդելի արժեքը սկսվում է 589 900 դրամից, իսկ նոր տեսախցիկների անհավանական հնարավորություններով «iPhone 13 Pro» մոդելինը՝ 739 900 դրամից:

Մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել www.mts.am:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ)  Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Recent Posts

DISQO-ի հաջողության պատմությունը Hero House-ի վեբինարի շրջանակներում

Ինչպես ընդլայնել թիմերն արագ աճող տեխնոլոգիական ընկերություններում. Նոյեմբերի 23-ին՝ ժամը  19:30-ին Hero House տեխնոլոգիական ձեռներեցության կենտրոնը և DISQO ընկերությունը կիրականացնեն…

2 weeks ago

Oնլայն խանութ բացելը դառնում է ավելի հեշտ՝ շնորհիվ նորաստեղծ Shopian հայկական ստարտափի

Այսուհետ օնլայն խանութ բացելը դառնում է ավելի հեշտ՝ շնորհիվ նորաստեղծ Shopian հայկական ստարտափի: Այն օնլայն խանութների ստեղծման հարթակ է, որտեղ…

2 weeks ago

«cognaize»-ը 2 միլիոն դոլարի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու իր ճանապարհին

Հայկական «cognaize» ընկերությունը «Seed» ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը…

4 weeks ago

«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները

Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները և պարգևում…

4 weeks ago

Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր

Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր։ Seaside Startup Summit-ը…

1 month ago

Հայկական FoodStruct ստարտափը 400.000 ԱՄՆ դոլար ներդրում է ստացել

Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի և սննդի ինտերակտիվ մեդիա պլատֆորմը ներգրավել է 400.000 ԱՄՆ դոլար ներդրում ամերիկյան 2420 Ventures ընկերությունից:…

1 month ago