Categories: Business

Picsart-ը ներգրավեց 130 մլն դոլար, հայկական «ստարտափն» այժմ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել

Հայկական Picsart նկարների խմբագրման առաջատար հարթակը 130 մլն դոլար է ներգրավել C շարքի ներդրումային փուլի արդյունքում։ Փուլն իրականացվել է SoftBank Vision Fund 2 հիմնադրամի կողմից՝ G Squared, Tribe Capital, ինչպես նաև արդեն իսկ ներդրող հանդիսացած Sequoia, DCM, Graph Ventures, և Siguler Guf & Company ընկերությունների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։

Հիմնադրման պահից Picsart-ն ներգրավել է 195 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության տարեկան 100 մլն դոլար եկամուտի շնորհիվ այն արդեն իսկ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավելի։ Picsart-ն առաջին Հայաստանում ստեղծված ստարտափն է, որը հատում 1 մլրդ դոլար շեմը։

«Մենք ցնականում ենք աշխարհը դարձնել ավելի ստեղծագործ, և ներգրավված միջոցները կօգնեն մեզ ավելի ուժեղացնել մեր դիրքերը՝ որպես նոր ստեղծագործ սերնդի «ողնաշար»», – նշել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։

Picsart-ն այժմ ունի 150 մլն-ից ավել ամսական օգտատեր՝ աշխարհի ավելի քան 180 երկրից։ Picsart-ի հավելվածը բազմաթիվ անգամ հայտնվել է աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածների առաջատար շարքերում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012թ.-ին, և այժմ ունի 800-ից ավել աշխատակից Սան Ֆրանցիսկոյի, Բենգալորի, Պեկինի, Բեռլինի, Լոս Անջելեսի, Մոսկվայի, Նյու Յորքի, Տոկիոյի և Երևանի գրասենյակներում։

Recent Posts

Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը

Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների…

2 mins ago

Երևանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը

Վաղը Երևանում կանցկացվի SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսությունում թվային լուծումների կիրառմանը: Միջողառման կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների…

49 mins ago

SAP Startup Factory-ի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում  16 թիմ մասնակցել է աքսելերացիոն ծրագրին

SAP Startup Factory ծրագրի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում 16 B2B թիմ մասնակցեց 16-շաբաթյա աքսելերացիոն ակտիվություններին։ Ծրագրի ավարտին  թիմերը նաև հնարավորություն…

1 hour ago

Կասպերսկի. Phishing now pay later. չարագործներն ակտիվորեն կեղծում են գնումների համար մաս-մաս վճարելու ծառայությունները

«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2022-ին հայտնաբերել են բազմաթիվ ֆիշինգային էջեր, որոնք նմանակում են Buy Now, Pay Later (բառացիորեն ՝ Գնիր հիմա,…

2 days ago

Տեղի ունեցավ ԱՏՁՄ արտահերթ համաժողովը

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) արտահերթ համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԱՏՁՄ անդամների կողմից առաջադրված մի շարք…

3 days ago

BANA Angels-ի նախաձեռնությամբ ՄՌԿ մասնագետները կքննարկեն թիմեր հավաքագրելու և զարգացնելու մարտահրավերները

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Formula Hub կենտրոնում տեղի կունենա «Ինչպես ստեղծել, հավագագրել և ընդլայնել աճի ռազմավարություն որդեգրած թիմ» խորագիրը կրող…

3 days ago