Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ATEME ընկերությունը Տելեկոմ Արմենիային կտրամադրի IP հեռուստատեսության նոր պլատֆորմ
03/08/2021 16:03

ATEME ընկերությունը Տելեկոմ Արմենիային կտրամադրի IP հեռուստատեսության նոր պլատֆորմ

ATEME-ն IPTV ամբողջական պլատֆորմ կտրամադրի Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար մատակարարին

Տեսահեռարձակման, կաբելային հեռուստատեսության, DHT, IPTV և OTT լուծումների առաջատար ATEME ընկերությունը այսօր հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) հետ նոր պայմանագրի կնքման մասին: «Տելեկոմ Արմենիա»-ն որոշում է կայացրել արդիականացնել առկա համակարգը և գործարկել հեռուստատեսային ծառայությունների նորացված պլատֆորմ:

«Մեզ անհրաժեշտ էր հզոր, մասշտաբային ենթակառուցվածք վիդեո բովանդակություն մատուցելու համար: ATEME-ն ընտրվել է որպես վերջնական OTT լուծումների միասնական մատակարար ՝ ալիքների ընդունումից մինչև բովանդակության առաքման ցանց: Մենք նախատեսում ենք բարելավել մեր հեռուստատեսային պլատֆորմի աշխատանքը այնպիսի լուծումներով, որոնք կբարձրացնեն հիբրիդային IPTV / OTT ծառայությունների գործառնական արդյունավետությունը և հիմք կդառնան ապագայում նոր ձևաչափերով հեռարձակման հնարավորությունների ներդրման համար: Բացի այդ, ATEME ընկերության լուծումներն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են տեսանյութերի բարձր որակը և տրաֆիկի խնայողականությունը՝ առանց որակի կորուստի: Նոր պլատֆորմը մեզ հնարավորություն կտա HD և UHD (4K) հեռուստատեսային բովանդակություն հասցնել հաճախորդին բարձր որակով և նվազագույն ուշացումներով», – նշեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Բիզնեսի զարգացմանը ուղղված որոշումներում մենք առաջնահերթություն ենք տալիս օգտատերերի հարմարավետությանը՝ հաշվի առնելով հեռուստաբովանդակության ստեղծման փոխակերպումը ինչպես նաև վճարովի հեռուստատեսության և OTT-ի միջև նվազող տարբերությունը: «Տելեկոմ Արմենիա»-ն մշակում է երկարաժամկետ ռազմավարություն, որը կօգնի ընկերությանը ներգրավել և պահպանել հեռուստադիտողների մեծ լսարան, և մենք ուրախ ենք օժանդակել այս նպատակի իրագործմանը», – ասել է ATEME ընկերության ԱՊՀ երկրների վաճառքի գծով տնօրեն Բորիս Յուրինը:

Ձեռք բերված համակարգը ներառում է TITAN պլատֆորմը՝ տվյալների սեղմման, ալիքների ստեղծման և ընդունման, NEA-ն՝ տվյալների ձևավորման համար, տեսանյութ ըստ պահանջի (VOD), հետաձգված դիտման տեխնոլոգիա և CDN՝ բովանդակության առաքման ցանց:

ATEME-ն հեռուստատեսային ծառայություններ մատուցողներին տրամադրում է IPTV և OTT ցանցերում տվյալների հոսքերի տեղափոխման միասնական հարթակ՝ հնարավորություն տալով օպտիմալացնել գործընթացները և բարձրացնել համակարգի արտադրողականությունը:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը` «Տելեկոմ Արմենիա»-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է Beeline ապրանքանիշի ներքո: