Կալիֆոռնիայի համալսարանի Berkeley SkyDeck աքսելերատորը օգոստոսի 1-ից մեկնարկում է 2021թ. աշնանային շրջանի ընդունելությունը ստարտափների համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը։ Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։
2017 թվականից Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանի շնորհիվ աքսելերատորը հատուկ տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում։ Կարեն Գյուղբուդաղյանի օգնությամբ իրականացված փոխակերպման արդյունքում Berkeley SkyDeck-ը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի 5 համալսարանական աքսելերատորներից մեկը։
Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Կարեն Գյուլբուդաղյանի ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է SkyDeck-ում ներկայացված բոլոր երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris, AimHub, HireBee.ai, PlayEngine և PeaceofMind.ai հայկական ստարտափները։
Ամեն տարի Berkeley SkyDeck-ին են դիմում ստարտափների աշխարհի ավելի քան 100 երկրից, և միայն դրանց 1%-ն է հնարավորություն ստանում մուտք գործել աքսելերատոր։ Skydeck-ը հասանելիություն է ապահովում Բերքլիի համալսարանի դասախոսներին հետազոտողներին, լաբորատորիաներին և $750.000 ԱՄՆ դոլար արժողությամբ եզակի այլ ռեսուրսների։ Այն տրամադրում է Սիլիկոնային Հովտում գործունեություն մեկնարկելու հնարավորություն։ SkyDeck-ը նաև հասանելիություն է ապահովում 350-ից ավել բացառիկ խորհրդականների և հնարավորություն է տալիս Demo Day-ի շրջանակներում ներկայացնել նախագծերը ավելի քան 700 ներդրողի։ Աքսելերատոր մուտք գործած ստարտափները SkyDeck Fund-ի կողմից ստանում են $105.000 ԱՄՆ դոլարի ներդրում։ SkyDeck Fund-ին աջակցում են հանրաճանաչ Sequoia, SierraVentures և Mayfield վենչուային ընկերությունները:
Դիմորդ ստարտափները պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.
Առավելագույն հետաքրքրություն են ներկայացնում խորը տեխնելոգիական ոլորտում ներգրավված արհեստական բանականության, ինժեներական, բժշկական տեխնոլոգիական, բիոտեխնոլոգիական, միկրոսխեմաների դիզայնի, օդատիեզերական ստարտափները։ Հարցերի, խորհրդատվության և աջակցության համար հայ ստարտափերները հնարավորություն ունեն կապվել Կարեն Գյուբուդաղյանի հետ՝ էլ փոստ. contact@strategicvalue.xyz կամ LinkedIn։
Berkeley SkyDeck-ին դիմելու համար հետևեք հղմանը՝ https://tinyurl.com/SkyDeckApplication
Իսկ այժմ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,
ոչ թե ստարտափներին, այլ արդեն կայացած տեխնոլոգիական և բժշկական տեխնոլոգիական ընկերություններին,
առաջիկա օրերին Կարեն Գյուլբուդաղյանը կհայտարարի Berkeley SkyDeck- աջակցությամբ և Strategic Value Ventures ընկերության կողմից իրականացվող նոր նախագծի մեկնարկի մասին, որը տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն կտա 5-8 ամիս տևողությամբ բիզնեսի զարգացման և դեպի ԱՄՆ շուկա ընդլայնման ծրագիր անցնել։ Սա ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների համար աննախադեպ հնարավորություն է։
Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…
Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…
Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…
Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…