Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. Wi-Fi as a Service ծառայություն` բիզնես հաճախորդներին
22/07/2021 18:17

Ucom. Wi-Fi as a Service ծառայություն` բիզնես հաճախորդներին

Ucom ընկերությունն առաջարկում է նոր WiFiaaS (Wi-Fi as a Service) ծառայությունն իր բիզնես հաճախորդներին, որը կապահովի կայուն Wi-Fi ծածկույթ, ինչպես նաև անվտանգ, արագ և որակյալ կապ: WiFiaaS ծառայությունը ներառում է տեղազննում և Wi-Fi ցանցի նախագծում, մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում, ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ, սարքերի արդիականացում, ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում, երաշխիքային սպասարկում պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում, իսկ յուրաքանչյուր սարքի ամսական սպասարկումն ընդամենը 2000 դրամ է:

«Այսօր յուրաքանչյուր գործարարի առօրյան էապես կախված է նաև արագ և որակյալ ինտերնետ հասանելիությունից: Հայաստանում այսօր Ucom-ն առաջինն է առաջարկում Wi-Fi ծածկույթն ապահովող այս բացառիկ ծառայությունը, որից կարող է օգտվել ցանկացած գործարար ու ձեռներեց՝ անկախ այն փաստից, թե որ օպերատորի հաճախորդ է»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ընդգծենք, որ այս ծառայությունից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետ հասանելիություն՝ անկախ օպերատորից: Ավելին, սպասարկումն իրականացվում է 24/7 ռեժիմով: