Հայաստանում մոբայլ բանկային տրոյացիների գրոհների 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է օգտատերերի 0,04%-ն այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,2-ական տոկոս։
Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի հունվար-մարտին բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2021-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է Ճապոնիան (1,59%), երկրորդ տեղում Թուրքիան է (0,67%), երրորդում՝ Գերմանիան (0,40%).
Այդ հաշվետու ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 25 314 փաթեթ, ինչը 8528-ով պակաս է, քան 2020-ի չորրորդ եռամսյակում, և 16 801-ով պակաս, քան 2020-ի առաջին եռամսյակում։
Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին. դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբեռանվտանգության հիմնական կանոններին հետևելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունները։
Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից «CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated»…
Մայիսի 22-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (RAU),…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Collegiate Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
CoinStats-ը 2017 թվականին հիմնադրված կրիպտո ներդրումների կառավարման հավելված է։ Հայկական ստարտափը ներգրավել է $3․2 միլիոն ոլորտի մի շարք հանրահայտ ներդրողներից։…
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC (International Competitive Programming Contest in Armenia, «ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ.-ի…
Հայաստանն արժանացել է գիտության և նորարարության առաջընթացն աջակցող անհատների ու կազմակերպությունների ուշադրությանը: Հայաստանցիներն ու սփյուռքահայերը, ինչպես նաև օտարերկրյա հաջողակ ընկերություններն…