Categories: Business

Տելեկոմ Արմենիա. «Կոդավորման հմտություններ» նախագիծն ընդլայնում է իր սահմանները, ներառելով Հայաստանի մարզային դպրոցները

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի մարզային փուլը, որի շրջանակում Հայաստանի մարզային երեք հիմնական դպրոցներում կդասավանդվի կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագրի ընդլայնումը հնարավոր դարձավ, հաշվի առնելով տարեսկզբին մայրաքաղաք Երևանի երեք դպրոցներում իրականացրած պիլոտային փուլի հաջողությունն ու ստացված դրական արձագանքները։

Այս նախագիծը միտված է զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծարարություն և համագործակցային աշխատանք: Դասընթացներն անցկացվելու են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներով, որոնց միջոցով աշակերտները կարող են առաջարկել նորարարական լուծումներ և ստեղծել առօրյա կյանքում կիրառելի նախագծեր։ Ծրագրի այս փուլում շահառու դպրոցներ են ընտրվել Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցները։ Ծրագիրը ներդրվելու է նշված դպրոցներում արդեն գործող Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբներում, ինչը էապես կբարձրացնի դրա արդյունավետությունը, հաշվի առնելով նաև աշակերտների անգլերենի և այլ առանցքային հմտությունների տիրապետումը։

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրի այս փուլում ընդգրկված է շուրջ 70 աշակերտ:

Ծրագրի Մարզային փուլի մեկնարկի առիթով «Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Շատ ուրախ ենք, որ այս հիանալի նախագիծը հասանելի դարձավ նաև մարզերում: Մարզերի պատանիներն էլ այժմ կկարողանան բացահայտել իրենց ներուժը կոդավորման ոլորտում ու նոր հնարավորություններ կունենան իրենց ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում»:

«Անչափ ուրախ ենք, որ «Տելեկոմ Արմենիա» ընկերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կարող ենք այս ուսուցման և զարգացման հիանալի հնարավորությունը առաջարկել մարզային դպրոցների աշակերտներին։ Նախագծի հաջող  իրականացումը Երևանում ապացուցեց, որ եթե կա հնարավորություն, ապա մեր աշակերտներն ունեն մեծ ցանկություն և ունակություններ ուսումնասիրելու կոդավորման հիմունքները, զարգացնել առանցքային հմտությունները հետաքրքիր և ինտերակտիվ մեթոդաբանությամբ։ Այս հնարավորությունը առաջարկելով մարզերում բնակվող աշակերտներին, մենք նաև փորձում ենք ապահովել հավասար հասանելիություն բարձրակարգ ուսուցմանը, ինչը հեռանկարոում կարող է դրականորեն ազդել նրանց ապագա կրթության և կարիերայի վրա», – նշեց Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը

Recent Posts

DISQO-ի հաջողության պատմությունը Hero House-ի վեբինարի շրջանակներում

Ինչպես ընդլայնել թիմերն արագ աճող տեխնոլոգիական ընկերություններում. Նոյեմբերի 23-ին՝ ժամը  19:30-ին Hero House տեխնոլոգիական ձեռներեցության կենտրոնը և DISQO ընկերությունը կիրականացնեն…

2 weeks ago

Oնլայն խանութ բացելը դառնում է ավելի հեշտ՝ շնորհիվ նորաստեղծ Shopian հայկական ստարտափի

Այսուհետ օնլայն խանութ բացելը դառնում է ավելի հեշտ՝ շնորհիվ նորաստեղծ Shopian հայկական ստարտափի: Այն օնլայն խանութների ստեղծման հարթակ է, որտեղ…

2 weeks ago

«cognaize»-ը 2 միլիոն դոլարի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու իր ճանապարհին

Հայկական «cognaize» ընկերությունը «Seed» ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը…

4 weeks ago

«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները

Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները և պարգևում…

4 weeks ago

Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր

Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր։ Seaside Startup Summit-ը…

1 month ago

Հայկական FoodStruct ստարտափը 400.000 ԱՄՆ դոլար ներդրում է ստացել

Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի և սննդի ինտերակտիվ մեդիա պլատֆորմը ներգրավել է 400.000 ԱՄՆ դոլար ներդրում ամերիկյան 2420 Ventures ընկերությունից:…

1 month ago