Categories: Business

Ucom-ը փորձարկում է մինչև 1գբիթ/վրկ արագությամբ ցանց

Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ  մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես նաև Wi-Fi 6 նորագույն ստանդարտով աշխատող մոդեմների հնարավորությունները՝ բաժանորդներին առաջարկելով ներկայիս առավելագույն արագությունից մոտ 10 անգամ ավելին։ Այս պահին փորձարկումն իրականացվում է առաջին բաժանորդների բնակարաններում: Հետագայում նոր արագությունների աշխարհագրությունը կընդլայնվի։

Մինչև 1 Գբիթ/վրկ արագություն ապահովող ցանցին առաջինը միացել է Հասմիկ Հաջաթյանը, ով 6 ամիս անվճար կօգտվի uMix Լ փաթեթի ներառումներից։ Մասնավորապես՝ գերարագ ինտերնետին ի լրումն, բաժանորդը կվայելի 200-ից ավելի հեռուստատեսային ալիքների բովանդակությունը և կօգտվի ֆիքսված հեռախոսակապից։

«Ուրախ եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանում ամենարագ կապն իմ տանն է։ Ucom-ի աշխատակիցներին պարբերաբար կհայտնեմ օգտագործման փորձառությանս մասին», – ասել է Հասմիկ Հաջաթյանը։

Ի դեպ, այսօրվանից, ձեռք բերելով նորագույն՝ Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմներ, Ucom-ի թե՛ նոր, թե՛ առկա բաժանորդներն իրենց գործող փաթեթների շրջանակում կվայելեն Wi-Fi թողունակության առավելագույն հնարավորությունները։ Wi-Fi 6 միջազգային ստանդարտը մշակվել է ամբողջ տան, բնակարանի կամ գրասենյակի տարածքում առավել կայուն ազդանշան, ավելի մեծ արագություն և միևնույն Wi-Fi ցանցի միջոցով աշխատող բազմաթիվ սարքավորումներ ինտերնետին միացնելու համար։  Wi-Fi 6-ով աշխատող մոդեմները հնարավոր է ձեռք բերել ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ առցանց խանութում։

«Հայաստանում Ucom-ն առաջինն է տրամադրում Wi-Fi-ի միջոցով ավելի արագ ու կայուն ինտերնետից օգտվելու լուծումը։ Այսօրվանից մեր առկա և նոր բաժանորդները կարող են ձեռք բերել նորագույն Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմ, որն էլ Ձեր տան բոլոր սարքերի համար կապահովի որակյալ կապ», – թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ucom-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը ներկայումս տրամադրում է մինչև 120 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետի արագություն uMix L փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Ucom-ը մշտապես իրականացնում է ցանցի վերազինման աշխատանքներ՝ իր բաժանորդների համար ֆիքսված կապի ծառայությունների լավագույն որակն ապահովելու նպատակով։

Recent Posts

Վիվա-ՄՏՍ. նորագույն «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոններն արդեն վաճառքում են

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոր՝ «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոնները հոկտեմբերի 15-ից կարելի է գնել Վիվա-ՄՏՍ-ում: iPhone 13 Pro Max,…

3 days ago

Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 23։30-ին, Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում տեղակայված Ucom սպասարկման կենտրոնում տեղի ունեցավ Apple ընկերության iPhone 13…

3 days ago

Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոր՝ «iPhone 13» և «iPhone 13 Pro» մոդելները 2021թ. հոկտեմբերի 15-ից կլինեն վաճառքում: Մինչ այդ՝ մոդելները…

6 days ago

Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը

Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Գրանցել նախապատվերը հնարավոր…

6 days ago

Մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 8-ին մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021), որը կազմակերպել է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը…

2 weeks ago

ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար

Հայաստանում պատերազմից հետո շատերն են փորձում օգնել մեր երկրին, և տարբեր բարեգործական նախաձեռնությունների թիվն աճում է օր օրի: Գումարներ են…

2 weeks ago