Categories: Business

Renderforest ընկերությունը գործարկել է գրաֆիկ դիզայնի նորարարական գործիք

Renderforest ընկերությունը ուրախությամբ հայտնում է իր նոր գործիքի՝ գրաֆիկ վիզուալներ պատրաստելու համար նախատեսված հարթակի թողարկման մասին, ինչը սկիզբ է դնում ընկերության գործունեությանը նաև գրաֆիկ դիզայնի ոլոտրում։ Թողարկվող հարթակը գործիք կհանդիսանա ընկերության 10 միլիոն օգտատերերի համար, ովքեր Renderforest-ի միջոցով արդեն կարողանում են ստեղծել հոլովակներ, լոգոներ, կայքեր և մոքափներ` օգտվելով իրենց դասի մեջ լավագույնը հանդիսացող շաբլոններից։ Պրոդուկները օգտատերերին տրամադրում են բոլորը մեկում հարթակ՝ իրենց նախագծերի բրենդավորման համար անհրաժեշտ տարատեսակ վիզուալներ ստեղծելու համար։ Հարթակի գործարկումն համընկնում է ընկերության 5-ամյակի, ինչպես նաև կայքի գործիքների միջոցով 30 միլիոներորդ նախագծի ստեղծման հետ։

Գրաֆիկ դիզայնի այս նորաստեղծ գործիքի օգնությամբ օգտատերերը կկարողանան րոպեների ընթացքում բարձրորակ վիզուալներ ստանալ։ Դիզայն ստեղծելու համար հարթակից օգտվողները պետք է ընտրեն շաբլոնը, ձևափոխեն այն, և ներբեռնեն վիզուալը իրենց նախընտրած ձևաչափով։ Հարթակը տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները հեշտությամբ դիզայններ ստեղծելու, դրանց տեսքն ու չափը փոփոխելու, ինչպես նաև ստեղծված նախագծերի գրադարանը համակարգելու համար։ Լուսանկարների գրադարանը, ֆոնտերի ընտրությունը, հարյուրավոր դիզայն շաբլոններն ու այլ գործիքները հնարավորություն են տալիս օգտագործողներին ստեղծել իրենց կարիքներին համապատասխանող պրեզենտացիաներ, թռուցիկներ, բիզնես քարտեր, բրոշյուրներ, տոմսեր, հրավիրատոմսեր, սոցիալական ցանցերի համար նախատեսված գրաֆիկաներ և տարատեսակ այլ վիզուալներ։

Հարթակի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավորինս պարզեցնում է խոշոր սոցիալական ցանցերի համար հարմար չափսերի նկարներ ստեղծելը։ Օգտատերերը կարող են ընդամենը մի քանի հպումով փոփոխել իրենց ստեղծած վիզուալի չափը՝ համապատասխանեցնելով այն Facebook-ին, Instagram-ին կամ YouTube-ին։

Renderforest-ի նոր պրոդուկտի մեկ այլ առանձնահատկություններից է «Փորձել այլ դիզայն» ֆունկցիոնալությունը։ Այն նախատեսված է օգտատերերի ժամանակը ավելի խնայելու համար, և թույլ կտա նրանց պահպանել ստեղծվող վիզուալների ոճային հետևողականությունը։

Ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը վստահ է, որ գործիքը օգտակար կլինի տարատեսակ ոլորտեներում աշխատող անհատների համար, քանի որ այն հնարավորինս պարզեցնում է ստեղծագործական գործընթացը։

«Renderforest-ի տեսլականը միշտ եղել է բրենդավորումը հասանելի դարձնել բիզնեսների համար և օգնել նրանց խնայել ժամանակն և ռեսուրսնեսները։ Մեր նպատակն է, որ բրենդի ստեղծումն ու զարգացումը պարզ և դյուրահաս լինեն գրեթե բոլորի համար», – նշում է Նարեկ Սաֆարյանը։

Renderforest գրաֆիկ դիզայն գործիքը անվճար հավելում է արդեն իսկ գործող բաժանորդագրման բոլոր փաթեթներին, սակայն պրեմիում որակի վիզուալներ ներբեռնելու հնարավորություն ունեն միայն Lite, Amateur, Pro և Agency փաթեթների բաժանորդները։ Բաժանորդագրության գինը սկսում է ամսական ֏3900, ինչը գործիքը հասանելի է դարձնում ինչպես փոքր ստարտափների, այնպես և մեծ ընկերությունների համար։ Հավելյալ տեղեկություն կայքի գործիքների, ինչպես նաև գնացուցակի մասին կարող եք գտնել renderforest.com/graphics կայքում։

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

2 days ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

2 days ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

2 weeks ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

2 weeks ago