Ucom ընկերությունը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում տեղի ունեցած կապի խափանման համար։
Ucom-ի թիմի գնահատմամբ կապի խափանման արդյունքում մեր բաժանորդներին պատճառված անհարմարությունները դժվար է չափել գումարով։ Գնահատելով Ucom-ի բոլոր բաժանորդների համբերատարությունը՝ Ucom-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բարդ ժամանակահատվածում շատ կարևոր ու անգնահատելի աջակցության համար։
Հաշվի առնելով, որ Ucom-ի հազարավոր բաժանորդներ կցանկանային խուսափել տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած սթրեսից և գուցե փոքր կհամարեն անհատական սահմանաչափերը (ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդին ըստ սակագնային պլանի կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ), ընկերության անձնակազմը 105 մլն ՀՀ դրամի տնօրինման վերաբերյալ մի առաջարկ ունի։ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի՝ Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի արդյունքների հիման վրա։ 1004 կարճ համարից բաժանորդները հարց կստանան՝ արդյոք ցանկանում են, որ 105 մլն ՀՀ դրամն ամբողջապես տրամադրվի բաժանորդներին (յուրաքանչյուրին՝ 500-2000 դրամ ըստ սակագնային պլանի), թե այդ գումարը նպատակահարմար են գտնում Ucom-ի բոլոր բաժանորդների անունից փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով հիմնադրամի գործունեության ուղղությունը և արդիականությունը։
Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին և…
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2020 թ.-ի դեկտեմբերին հայտարարեց «Բանակից ՏՏ» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Պայմանավորված 2020 թ.-ի սեպտեմբեր…
Ապրիլի 15-ից կմեկնարկեն «Gate to Product Management» և «Java Basics» դասընթացները ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում։ Դասընթացները կվարեն DISQO…
Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես…
Վերջերս կրիպտոարժույթների շուկաներում ահռելի աճ է գրանցվում: Վստահ ենք` մտածել եք բիթքոինի մասին։ Հնարավոր է` նույնիսկ մտածել եք գնել կամ…
Renderforest ընկերությունը ուրախությամբ հայտնում է իր նոր գործիքի՝ գրաֆիկ վիզուալներ պատրաստելու համար նախատեսված հարթակի թողարկման մասին, ինչը սկիզբ է դնում…