Categories: Business

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում է «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառման մասին

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, Հայաստանում Beeline ընկերության և Children of Armenia Fund-ի հետ համագործակցության շրջանակներում, հայտարարում է Հայաստանի մի շարք համայնքներում «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագրի ամփոփման և «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառման մասին։

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական ծրագիր է, որը կոչված է բացահայտելու մարզաբնակ պատանի ձեռներեցների թաքնված ներուժը՝ մղելով նրանց նորարարական գաղափարներ առաջ քաշելու, իրենց ստարտափները ստեղծելու և խթանելով նրանց սոցիալական ներգրավվածության մակարդակը։

2019 թվականին ծրագիրը մեկնարկել է Հայաստանի մի քանի համայնքներում՝ Աշտարակում, Ապարանում, Գավառում, Եղվարդում, Կոթիում, Այգեհովտում և ունեցել է 13-17 տարեկան շուրջ 160 մասնակից։ Այժմ, երեք փուլից կազմված կրթական ծրագիրը մոտենում է իր ավարտին և ձևավորվել են մի շարք ստարտափներ, որոնք կմասնակցեն կայանալիք «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառմանը։

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր»-ի շրջանակներում Աշտարակ, Ապարան, Եղվարդ, Գավառ, Կոթի և Այգեհովիտ համայնքներից 13 ստարտափներ կներկայացնեն իրենց գաղափարները ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին ու ոլորտի գիտակներին։ «Ստարտափ Ակումբի Դեմո Օր»-ը կանցկացվի մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի(pitch) ներկայացում, կարճատև հարց ու պատասխան, ժյուրիի կողմից գնահատում ու know-how, ինչպես նաև մրցանակներ ու նեթվորքինգի հնարավորություններ։

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառման կապակցությամբ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը նշել է․ «Դեմո Օրը Ստարտափ Ակումբի պատանի ստարտափերների համար առաջին ստեղծարար մարտահրավերը կդառնա, որը հնարավորություն կտա նրանց գործնականում կիրառել դասընթացների ժամանակ ստացած բիզնես գիտելիքները»։

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառումը, որը կազմակերպվել է Beeline Startup Incubator-ի հետ համագործակցության արդյունքում, տեղի կունենա 2020 թվ․ հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Այն ամբողջությամբ անցկացվելու է առցանց, հայերենով։ Մանրամասների համար այցելեք https://www.facebook.com/StartupClubArmenia/ կայքէջ։

Recent Posts

Ինչպե՞ս գնել Բիթքոին. հեշտ և վստահելի ճանապարհը

Վերջերս կրիպտոարժույթների շուկաներում ահռելի աճ է գրանցվում: Վստահ ենք` մտածել եք բիթքոինի մասին։ Հնարավոր է` նույնիսկ մտածել եք գնել կամ…

1 month ago

Renderforest ընկերությունը գործարկել է գրաֆիկ դիզայնի նորարարական գործիք

Renderforest ընկերությունը ուրախությամբ հայտնում է իր նոր գործիքի՝ գրաֆիկ վիզուալներ պատրաստելու համար նախատեսված հարթակի թողարկման մասին, ինչը սկիզբ է դնում…

1 month ago

Ucom. մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը

Դեկտեմբերի 17-ից Ucom-ում մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը։ Ucom սպասարկման կենտրոններից կանխիկ կամ ապառիկ Samsung Galaxy A21s 32ԳԲ…

3 months ago

Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը

Hero House-ը Գլենդելում մեկնարկել է GateWay ծրագիրը՝ օգնելու տարածաշրջանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին մուտք գործել և ընդլայնվել ԱՄՆ շուկայում Hero House-ը…

3 months ago

Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է

Սոցիալական կայքերում տարածվել է տեղեկատվություն, որտեղ խոսվում է «Արմենթել» ընկերության վաճառքի մասին: Հայտնում ենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին…

3 months ago

Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ: Նշենք,…

5 months ago