Categories: Mobile

2021թ. առաջին կիսամյակում հավելվածների համաշխարհային վաճառքներն աճել են 24%-ով

2021թ. առաջին կիսամյակում հավելվածների առաջատար հարթակներում՝ App Store և Google Play, համաշխարհային վաճառքներն աճել են 24%-ով և կազմել 64.9 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշը 52 մլրդ դոլար էր։ Այս մասին տեղեկացնում է Սենսոր Թաուեր վերլուծական գործակալությունը։

Նշենք նաև, որ զգալի աճ էր արձանագրվել 2020թ. առաջին կիսամյակում, երբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմնական հարթակներում վաճառքներն աճել էին 28.4%-ով՝ 40.5 մլրդ դոլարից հասնելով 52 մլրդ դոլարի։

2021թ. առաջին կիսամյակում App Store-ի վաճառքների ծավալները կազմել են 41.5 մլրդ դոլար, իսկ Google Play-ում ցուցանիշը կազմել է 23.4 մլրդ դոլար։ 2020թ. համեմատ App Store-ում արձանագրվել է աճ 22.1%-ով, իսկ Google Play-ում՝ 29.3%։

Եկամուտների ծավալով առաջատար հավելված է մնում Tiktok-ը, երկրորդ տեղում է Youtube-և, և եռյակը եզրափակում է Tinder-ը։ Նույն պատկերն է նաև App Store-ում, իսկ Google Play-ում այլ պատկեր է՝ 1. Google One, 2. Piccoma, 3. Disney+:

Վերանշյալ ժամանակահատվածում երկու հարթակներում իրականցվել է 72.5 մլրդ ներբեռնում, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.7%-ով։ App Store-ում ներբեռնումների թիվը նվազել է 10.9%-ով և կազմել 16.3 մլրդ, իսկ Google Play-ում ցուցանիշն աճել է 6%-ով և կազմել 56.2 մլրդ։

Երկու հարթակներում ամենաշատ ներբեռնվող հավելվածների առաջատար եռյակը հետևյալն է՝ 1. Tiktok, 2. Facebook, 3. Instagram: App Store-ում պատկերը հետևյալն է՝ 1. TiktTok, 2. Youtube, 3. Instagram, իսկ Google Play-ում հետևյալը՝ 1. Facebook, 2. TikTok, 3. Instagram:

Recent Posts

Տելեկոմ Արմենիան միացել է Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչին

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հաղթողների համար իր մրցանակներով միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի…

1 week ago

Ucom. Wi-Fi as a Service ծառայություն` բիզնես հաճախորդներին

Ucom ընկերությունն առաջարկում է նոր WiFiaaS (Wi-Fi as a Service) ծառայությունն իր բիզնես հաճախորդներին, որը կապահովի կայուն Wi-Fi ծածկույթ, ինչպես…

2 weeks ago

Կասպերսկի. Չարագործները շահագործում են PrintNightmare վտանգավոր խոցելիությունը Windows-ի տպելու հերթի դիսպետչերում

Հունիսի վերջին կիբեռանվտանգության գծով հետազոտողները սկսել են ակտիվորեն քննարկել Windows-ի տպագրության հերթի դիսպետչերի (Print Spooler) խոցելիությունը, որը ստացել է PrintNightmare…

3 weeks ago

Հայկական SuperAnnotate-ը 14.5 մլն դոլար է ներգրավել՝ համակարգչային տեսողության ավտոմատիզացիայի նպատակով

StartHub Armenia-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ֆորբս առցանց պարբերականը տեղեկացնում է, որ Տիգրան և Վահան Պետրոսյանների կողմից հիմնադրված SuperAnnotate ստարտափը 14.5 մլն…

3 weeks ago

Տելեկոմ Արմենիա. Տիգրան Ավինյանը պաշտոն չի ստանձնելու ընկերությունում

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը և ստահոդ շշուկների, թե իբր Տիգրան Ավինյանը պաշտոն է ստանձնելու «Տելեկոմ Արմենիա»-ում, ընկերությունը հերքում…

3 weeks ago

Առաջին բաժանորդը միացավ «Տելեկոմ Արմենիա»-ի 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանց»-ին

«Տելեկոմ Արմենիա»-ի (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում մեկնարկած «Ապագայի ցանց»-ին այսօր միացել է առաջին բաժանորդը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն…

4 weeks ago