Categories: Mobile

Հայկական Renderforest ընկերությունը գործարկել է տեսանյութեր պատրաստելու հավելված iPhone-ի օգտատերերի համար

Renderforest – Video Maker հավելվածն իր մեջ համադրում է ինտուիտիվ ինտերֆեյս և կայքում ներկայացված գործիքակազմի վերջին հավելումները։  Ձայնային ուղեկցություն և ֆոնային երաժշտություն ավելացնելու հնարավորությունը, ինչպես նաև 1000+ առկա շաբլոնները թույլ կտան օգտատերերին ստեղծել գովազդային, ներածական, տեքստային, անիմացիոն և երաժշտական պրոֆեսիոնալ հոլովակներ իրենց սմարթֆոնների օգնությամբ։

Renderforest ընկերությունն այսօր հայտնեց iPhone-ի համար նախատեսված իր նոր ծրագրի՝ “Renderforest – Video Maker”-ի գործարկման մասին։ Ծրագրի նպատակն է տեսահոլովակների ստեղծման ընթացքը դարձնել ավելի պարզ և արագ։ Օգտատերերը հնարավորություն կունենան գործնական և անձնական կիրառման համար նախատեսված պրոֆեսիոնալ հոլովակներ ստեղծել ընդամենը 3 քայլով՝

  1. Ընտրել շաբլոնը;
  2. Խմբագրել և անհատականացնել այն;
  3. Բեռնել պատրաստի հոլովակը նախընտրած որակով։

“Renderforest – Video Maker”-ը ընկերության կողմից ստեղծված առաջին ծրագիրն է, որը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար:  Ընկերությունը պլանավորում է շուտով թողարկել հավելաված՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար ևս:  Ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ նպատակ էր դրված ստեղծել ոչ միայն կայքի բջջային տարբերակը, այլ բազմաֆունկցիոնալ և կիրառման մեջ պարզ ծրագիր։

Հավելվածը խոստանում է լինել հոլովակների ստեղծման համար առկա գործիքներից ամենապարզն և արդյունավետը։ Իր մեջ ներառելով Renderforest կայքի լայն գործիքակազմն ու շաբլոնները, այն հնարավորություն կտա պրոֆեսիոնալ տեսանյութեր ստեղծել ընդամենը մի քանի րոպեում։

Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս՝

  • Բեռնել պատրաստի հոլովակները HD ձևաչափով;
  • Ձայնային ուղեկցություն ավելացնել;
  • Նախադիտել հոլովակի յուրաքանչյուր տեսարանը;
  • Ընտրել հավելվածում առկա ավելի քան 130 ֆոնային ձայնագրություններից մեկը, կամ ներբեռնել ձեր նախընտրած երաժշտությունը;
  • Պահպանել բեռնված ֆայլերը մեդիա գրադարանում;
  • Պահպանել նախագծերը ամպային համակարգում և կառավարել դրանք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից;
  • Օգտվել 24/7 հաճախորդների աջակցումից։

Renderforest – Video Maker հավելվածը ներբեռնելու համար հետևե՛ք հղմանը։

Հավելվածի կողմից տրամադրվող ճկունությունն ու կայքից անկախ լինելը թույլ կտա օգտատերերին աշխատել իրենց բիզնեսի զարգացման վրա ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից՝ առանց համակարգչից կախում ունենալու։

Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Բոլորը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։

Renderforest-ի օգնությամբ կարող եք սկսել ձեր բիզնեսի բրենդավորումը լոգո ստեղծելով, ապա նախապես մշակված բարձրակարգ մոքափների միջոցով ձեր պրոդուկտների համար ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայններ։ Տեսանյութեր խմբագրելու գործիքները հնարավորություն կտան պատրաստել գովազդային հոլովակներ և անիմացիաներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարող եք նախագծել բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ վեբ կայք։

Renderforest Video Maker-ը ամպային համակարգի վրա հիմնված հավելված է ներածական, բացատրական, երաժշտական, ինֆոգրաֆիկ, գովազդային հոլովակներ, ինչպես նաև շատ այլ տեսակի տեսանյութեր պատրաստելու համար։

Recent Posts

Formula VC-ն ներդում է կատարել 10Web-ում

Formula VC-ն վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել 10Web ստարտափում։  Formula VC-ն ընդհանուր առմամբ 2,2 միլիոն դոլարի…

1 day ago

SXSW. Հայկական BrandLens ստարտափը միջազգային կոնֆերանսում

Մարտի 10-ից 19-ը Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղի ունեցավ ամենամյա SXSW (South by Southwest) միջոցառումը, որին մասնակցեցին նաև հայկական BrandLens…

1 day ago

ProductHunt-ում թողարկվել է Krisp 2.0-ը. այն հնարավորություն է տալիս նաև սղագրել զրույցի բովանդակությունը

ProductHunt-ում թողարկվել է Կրիսպ 2.0-ը «Մենք թողարկում ենք Meeting Notes, ինտեգրված հենց Krisp-ի մեջ։ Krisp օգտագորխելով ոչ միայն աղմուկն եք…

3 days ago

Կասպերսկի. Աշխարհում 2022-ին պահպանվել է մոբայլ սպառնալիքների ակտիվության անկման միտումը

«Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումները 2022-ին հայտնաբերել են վնասաբեր կամ անցանկալի ծրագրերի տեղադրման 1 661 743 փաթեթներ, ինչը 1 803 013-ով…

3 days ago

Boston Dynamics-ը գործի է դնում իր ռոբոտներին

Առաջին հայացքից Boston Dynamics-ը տարօրինակ է ProMat-ի պես շոուի համար: Տասնամյակների ընթացքում ընկերությունն իր համբավն է կառուցել ռոբոտաշինության շուկայում և…

4 days ago

Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում

Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։  Մարտի սկզբին այս շարքում էին  հայտնվել հայկական…

4 days ago