Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1.71 միլիարդի
29/07/2016 18:38

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1.71 միլիարդի

Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում գերազանցել Է 1,71 միլիարդը: Այս մասին ասված Է այդ ընկերության՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի՝ հուլիսի 27-ին հրապարակված  կորպորատիվ հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում Է փաստաթղթերում, այն մարդկանց թիվն, ովքեր սոցցանց են մտնում թեկուզեւ ամսական մեկ անգամ, մինչեւ այս տարվա հունիսի 30-ը կազմել Է 1,712 միլիարդ: Մեկ տարի առաջվա նույն հաշվետու ժամանակահատվածում այդ օգտատերերի թիվը 1,49 միլիարդ Էր, ավելացումը կազմել Է 15 տոկոս: Ըստ որում, ներկայումս մոտավորապես 1,1 միլիարդ մարդ Facebook Է մտնում ամեն օր: Սույն ցուցանիշն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ ցուցադրել Է 17 տոկոսով աճ: Այն ժամանակ այդ օգտատերերի թվը 968 միլիոն Էր:

Հաշվետու ժամանակամիջոցում Facebook-ի հասույթը կազմել Է 6,43 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 2,06 միլիարդ դոլար: Կորպորատիվ տվյալների հրապարակումից հետո Facebook-ի բաժնետոմսերի գինն աճել Է 6,5 տոկոսով՝ մինչեւ 131,40 դոլար:

Հավելենք նաև, որ WhatsApp-ից ամսական օգտվողների քանակը հասել է 1 մլրդի, Facebook Messenger-ից նույնպես ամսական օգտվում է մեկ միլիարդ օգտատեր, իսկ Instagram-ից՝ 500 մլն։