374
21
2808
Web
Orange Armenia. այսօր նշվում է Ապահով համացանցի օրը

Orange Armenia. այսօր նշվում է Ապահով համացանցի օրը

Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ապահով համացանցի օրը: Արդեն հինգերորդ  տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Օրանժ Արմենիան, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ, նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:
 
«Ապահով համացանց Հայաստան» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Բացի այդ, կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև լիարժեք տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ:

«Հայաստանում օրեցօր աճում է համացանցի օգտատերերի թիվը. ինտերնետը յուրաքանչյուրիս առօրյայում ազդեցիկ տեղ է զբաղեցնում: Ինտերնետի աճող հասանելիությունն անշուշտ ընձեռում է կրթության և զարգացման լայն հնարավորություններ, սակայն,  միևնույն ժամանակ անհրաժեշտություն ստեղծում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների համար համացանցն ապահով դարձնելու խնդրին: Այս պատճառով արդեն հինգերորդ տարին անըդնմեջ մեր գործընկերների հետ միասին նախաձեռնում ենք այս ծրագիրը՝ համացանցի օգտատերերին կրթելու և անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը բարելավելու համար», - նշեց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Այս տարի «Ապահով համացանց Հայաստան» ծրագրում  համացանցի ապահովությանն ուղղված միջոցառումներից բացի արտահայտված է նաև կրթական բաղադրիչը: Համացանցում երեխաների անցկացրած ժամանակն ավելի բովանդակալից դարձնելու համար ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել www.edublogs.am կրթական պորտալ: Այստեղ դպրոցականները կկարողանան գտնել զանազան կրթական նյութեր, դիտել դասընթացների ձայնագրություններ, հետևել ուսուցիչների կողմից ստեղծված առարկայական բլոգների և այլն: Երևանի և մարզերի դպրոցների 100 ուսուցիչների համար կանցկացվեն բլոգների ստեղծման և  Scorm ստանդարտների դասընթացներ:

«Փորձը ցույց է տալիս, որ ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասաց «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:

Համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ կարելի է գտնել www.safe.am կայքում:

«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004 թվականից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, համախբում է մարդկանց` պայքարելու ապօրինի, վնասակար և անցանկալի բովանդակության դեմ:

Կարճ հասցե: geek.am/u/5225.html
Orange Security Telecom Telecom Տիգրան Սաֆարյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2630 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

«Իմ բանակ» բջջային հավելվածի միջոցով առկա կլինի 1000plus.am կայքում նվիրատվություն կատարելու հնարավորություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 9-ին գործարկել է թարմացված mil.am կայքը, իսկ նույն օրը երեկոյան հասանելի կլինի «Իմ բանակ» բջջային հավելվածը: Կայքի շնորհանդեսին ՊՆ տեղեկատվության և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։ Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր ...

Various

image

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS