374
21
2808
Web
Երևանում մեկնարկեց 5-րդ ArmNet-ը

Երևանում մեկնարկեց 5-րդ ArmNet-ը

Այսօր Orange-ը, Maeutica բրենդինգային գործակալությունը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն  հայտարարեցին հինգերորդ «ArmNet » տարեկան նախագծի մեկնարկը: «ArmNet 2015» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա վեբկայքերի և բջջային հավելվածների համահայկական «ArmNet Awards 2015»մրցանակաբաշխությունը, որը կոչված է գնահատելու ոլորտի տարվա ձեռքբերումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, բջջային տեխնոլոգիաների զարգացումները, բացի այդ կանցկացվեն  համացանցին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված համաժողով ու մի շարք սեմինարներ, որոնց մասնակից կդառնան այս ոլորտում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«2010 թվականին Orange-ն այս նախագծի համահիմնադիրներից է եղել, և ուրախ ենք արդեն հինգերորդ տարին շարունակ աջակցել ArmNet-ին: Այս տարիների ընթացքում ArmNet-ն իրոք դարձել է ավանդական՝ նշանակալիորեն նպաստելով հայկական ինտերնետ բովանդակության զարգացմանը: Այս 5 տարիների ընթացքում հայկական ինտերնետն ու բջջային հավելվածների ոլորտը կտրուկ զարգացում են ապրել. այսպես 2010 թվականին Հայաստանում տնային տնտեսությունների ընդամենը 29%-ն էր օգտվում լայնաշերտ ինտերնետից, 2014 թվականի վերջին այդ թիվը հասել է 75%-ի: Այժմ մեր հեռախոսասարքերի վաճառքի 86%-ը կազմում են սմարթֆոնները, այնինչ 2010 թվականին այդ ցուցանիշն ընդամենը 3% էր: Մեծ առաջընթաց է նկատվել նաև հայալեզու բովանդակության ստեղծման և որակի առումով», - ասաց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

«ArmNet Awards 2015» մրցույթի մասնակիցները կմրցեն  «Նորարարություն», «Լավագույն բովանդակություն», «Դիզայն և հարմարավետություն» և «Հասարակական ազդեցություն» անվանակարգերում, կտրամադրվեն գլխավոր մրցանակներ Լավագույն բջջային հավելվածի և Լավագույն վեբկայքի համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչև մարտի 26-ը, ժամը 18:00: Մրցույթին մասնակցության և գրանցման մանրամասները հասանելի են www.armnet.am կայքում:  

«Բջջային հավելվածներն ու ծրագրերը փոխել են մեր աշխարհը, այսօր հազիվ թե հնարավոր է պատկերացնել ժամանակակից ինտերնետ օգտատերի առանց Ինտերնետին միացած սմարթֆոնի:  Հատկապես անհրաժեշտ է նշել որ մեր վեբկայքեր և բջջային հավելվածներ մշակողները ստեղծում են մրցունակ փաթեթներ, այսպիսով նպաստելով ոլորտի զարգացմանը:  Այս տարի Ինտերնետ Հանրությունը սկսելու է գրանցել մեսրոպատառ «.հայ» վերջավորությամբ դոմենային անուններ, ինչը նույնպես վկայում է ոլորտի զարգացման մասին:  Ցանկանում եմ ArmNet մրցույթի  բոլոր մասնակիցներին հաջողություն՝ անկախ մրցույթի արդյունքներից, սա փորձ է, որ թույլ կտա իրենց ուժերն ավելի լավ գնահատել և ձգտել նոր հաջողությունների»,- նշեց Ինտերնտ Հանրություն ՀԿ փոխնախագահ  Գրիգոր Սաղյանը:

«ArmNet Awards 2015» մրցույթի ժյուրին կուսումնասիրի և կգնահատի բոլոր առաջադրված նախագծերը՝ մարտի 30-ին հրապարակելով յուրաքանչյուր անվանակարգում հավակնորդների անունները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 4-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Այս տարի ArmNet 2015 միջոցառումների մասը կազմող համաժողովը կկրի «2015 ինտերնետի և բջջային հավելվածների միտումները» խորագիրը: Համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի մասնագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,այդ թվում՝ MediaRu ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Նոսովին, Pediatr 24/7 բջջային հավելվածի ղեկավար Դենիս Յուդչցին, ինչպես նաև FrooZoo և Getmyway նախագծերի ներկայացուցիչներին:

Կարճ հասցե: geek.am/u/4934.html
Հեռահաղորդակցություն Արամ Մկրտչյան Armnet Գրիգորի Սաղյան Orange

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram