Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google Earth Pro-ն արդեն անվճար է
03/02/2015 11:27

Google Earth Pro-ն արդեն անվճար է

Չնայած այն հանգամանքին, որ Google Earth-ն իսկապես եզակի հնարավորություն է ընձեռում վիրտուալ ճանապարհորդություն իրականացնելու համար, ծառայության Pro տարբերակը հագեցած է լրացուցիչ՝ շատ ավելի օգտակար գործառույթներով: Այն հնարավորություն է տալիս չափել երկու և ավելի կետերի միջև հեռավորությունը, տարածքի մակերեսը, ինչպես նաև տպել բարձրորակ պատկերներ: 

Նախկինում Earth Pro ծառայության դիմաց տարեկան վճարը կազմում էր 399 ԱՄՆ դոլար, իսկ այժմ Google-ն այն անվճար է դարձրել: Earth Pro-ն անվճար ներբեռնելու համար նախ պետք է համոզվել, որ Ձեր համակարգիչը համապատասխանում է նվազագույն պահանջներին, այնուհետև գրանցվել այստեղ:  

Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներից պահանջվում է XP կամ ավելի բարձր տարբերակ, նվազագույնը 500 Մբ ազատ տարածք և նվազագույնը 512 Մբ օպերատիվ հիշողություն:

Mac-ի դեպքում պահանջները հետևյալն են՝ OS X 10.6 կամ ավելի բարձր տարբերակ, նվազագույնը 500 Մբ ազատ տարածք և նվազագույնը 512 Մբ օպերատիվ հիշողություն: