Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Հրապարակվել են Office 2016-ի համակարգչային տարբերակի առաջին սքրինշոթները
26/01/2015 11:42

Հրապարակվել են Office 2016-ի համակարգչային տարբերակի առաջին սքրինշոթները

Microsoft ընկերությունը հրապարակել է Office 2016-ի համակարգչային տարբերակի առաջին սքրինշոթները: 

Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Microsoft-ի հերթական միջոցառման ժամանակ ընկերության փոխնախագահ Ջո Բելֆիորեն ներկայացրեց Office (Word, Power Point) բջջային հավելվածների աշխատանքը: Նորացված հավելվածների դեսքթոփային տարբերակները թողարկվելու են 2015 թվականի 2-րդ կեսին, իսկ սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված տարբերակը`տարեվերջին: Ընկերության աշխատակիցների խոսքով`Office 2016 փաթեթի բոլոր հավելվածներն էլ հետագայում հնարավոր կլինի գործարկել թե՛ բջջային սարքերում, և թե՛ համակարգիչներում: 

Հիշեցնենք, որ միջոցառման շրջանակներում Microsoft-ը ներկայացրեց նաև Windows 10 օպերացիոն համակարգի հավելվածներն ու նոր ֆունկցիաները, Spartan բրաուզերը, ինչպես նաև HoloLens ակնոցը, որին արդեն անդրադարձել ենք: