Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

ԱՄՆ-ում արդեն հասանելի է Google Domains դոմենների գրանցման ծառայությունը
14/01/2015 14:03

ԱՄՆ-ում արդեն հասանելի է Google Domains դոմենների գրանցման ծառայությունը

Google ընկերությունը ԱՄՆ-ի բոլոր օգտատերերի համար հասանելի է դարձրել Google Domains ծառայությունը, որն առաջին անգամ ներկայացվել էր 2014 թվականի հունիսին, այնուհետև գործարկվել էր փորձարկման ռեժիմով և հասանելի էր միայն այն օգտատերերին, ովքեր հատուկ հրավեր ունեին: 

Ընկերությունն իր պաշտոնական կայքում հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ ծառայությունը կարող է օգնել կազմակերպություններին յուրօրինակ դոմենային անուն ընտրելու և կայք ստեղծելու հարցերում: Google Domains-ը նոր կայքեր ստեղծելու համար տարատեսակ նմուշներ, ինչպես նաև կայքի կառավարման համար նախատեսված մի շարք գործիքներ է առաջարկում օգտատերերին: 

Google Domains-ի միջոցով կարելի է գնել և վաճառել դոմեններ: Հասանելի են .coffee, .us, .company, .academy և այլ դոմենային գոտիներ: 

Թե երբ է ծառայությունը հասանելի լինելու նաև մյուս երկրներում, Google-ն առայժմ չի հայտնում: