Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը ներողություն է խնդրում «Year In Review» գործառույթի համար
30/12/2014 11:12

Facebook-ը ներողություն է խնդրում «Year In Review» գործառույթի համար

Facebook-ը ներողություն է խնդրել Սուրբ Ծննդյան տոներից առաջ գործարկված «Year In Review» գործառույթի համար: 

«Year In Review»-ի ալգորիթմը ընտրում է օգտատիրոջ՝ 2014 թվականի յուրաքանչյուր ամսվա լավագույն նկարները, խմբավորում դրանք «The Year In Review» հրապարակման մեջ, որը հայտնվում է օգտատիրոջ էջի վրա և առաջարկում կիսվել ընկերների հետ: 

Սակայն պարզվում է՝ ոչ բոլորին է այս գործառույթը երջանիկ վայրկյաններ պարգևել: Ոմանց համար 2014 թվականը ոչ թե ձեռքբերումների, այլ ողբերգական կորուստների տարի է եղել և, տեսնելով  «The Year In Review» հրապարակումը, ստիպված են եղել կրկին վերապրել այդ մղձավանջը: Խոսքը, մասնավորապես, վեբ դիզայներ Էրիկ Մեյերի մասին է, ով այս տարի քաղցկեղի պատճառով կորցրել էր իր 6-ամյա երեխային:  

Ստանալով Մեյերի բողոքը՝ Facebook-ը ներողություն է խնդրել այսպիսի նրբությունները հաշվի չառնելու և տհաճ հիշողություններ արթնացնելու համար: