Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Bing-ը հրապարակել է 2014 թվականի ընթացքում ամնեհաճախակի իրականացված որոնումների հարցումները
02/12/2014 13:42

Bing-ը հրապարակել է 2014 թվականի ընթացքում ամնեհաճախակի իրականացված որոնումների հարցումները

Bing ոորնման համակարգը հրապարակել է որոնման այն հարցումները, որոնք 2014 թվականի ընթացքում ամենահաճախակին են իրականացվել: Արդյունքները տրոհվել են մի քանի ենթախմբերի, օրինակ՝ գադջեթների, հավելվածների, ֆիլմերի, խաղերի, իրադարձությունների և այլն: 

Եվ այսպես, 2014 թվականի ամենահայտնի գադջեթ է ճանաչվել iPhone 6ը, իսկ նրան հաջորդում են Xbox One, Fitbit, iPad և Surface Pro 3 սարքերը: Ամենաճանաչված հավելվածների ցանկը գլխավորում է Facebook-ը, այնուհետև նշվում են Twitter, Instagram, Skype, Vine, Snapchat հավելվածները: Ընթացոիկ տարվա ամենահաճախակի փնտրվող խաղը ճանաչվել է Destiny-ն, իսկ ֆիլմը՝ «Սառը սիրտը»: 

Իրադարձություններն ու նորությունները, բացի հայտնիության աստիճանից, դասակարգվել են նաև ըստ ամսաթվերի: Այս տարվա ամենաքննարկվող իրադարձություն է դարձել Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, ամենատարածված պատմություն՝ Ice Bucket Challenge ակցիան: Որպես 2014 թվականի ամնահայտնի դեմք, ըստ Bing որոնման համակարգի, ճանաչվել է Քիմ Քարդաշյանը:  

Մյուս ամենատարածված հարցումներին ծանոթանալու համար կարող եք այցելել Bing-ի հատուկ կայք: