Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հաջորդ տարվա կեսից կգործարկվի .հայ հայերեն դոմենային գոտին
23/11/2014 13:25

Հաջորդ տարվա կեսից կգործարկվի .հայ հայերեն դոմենային գոտին

ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) միջազգային կազմակերպությունը, ուսումնասիրելով Հայաստանին նոր՝ հայատառ դոմենային գոտի տրամադրելու վերաբերյալ հայտը, օրեր առաջ հաստատել է այն: 

Ինչպես Geek.am-ին տեղեկացրեց «Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, «.հայ» դոմենային տիրույթը ներկա պահին գտնվում է տեխնիկական և լեզվաբանական սկզբունքների ստուգման փուլում, իսկ կայքերի գրանցման փուլը կմեկնարկի հաջորդ տարվա կեսին՝ հնարավորություն տալով օգտատերերին գրանցել իրենց հայատառ դոմենները: Մեզ հաջողվեց նաև պարզել, որ դոմենային գոտին ընդհանուր առմամբ ներառում է 38 տառ: Բացակաայում է «և» տառը, սակայն ընդգրկված է «ւ»-ը: 

«.հայ» դոմենի օգտագործումն առաջին հերթին կխթանի համացանցում հայերեն տառերի օգտագործումը, ինչպես նաև կնպաստի բջջային սարքերի համար հայատառ ստեղնաշարերի ստեղծմանը: 

Հավելենք, որ Հայաստանում ներկայիս գործող «.am» դոմենային գոտոին գրանցվել է 1994 թվականին: Տիրույթում գրանցված կայքերի թիվն այսօր հասնում է 22 հազարի: