Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Երկու օր շարունակ Facebook-ն արգելափակված է Տաջիկիստանում
06/10/2014 11:32

Երկու օր շարունակ Facebook-ն արգելափակված է Տաջիկիստանում

Հոկտեմբերի 4-ին օգտատերերի կողմից ստացված բազմաթիվ բողոքներից պարզ է դարձել, որ Տաջիկիստանի բնակչության համար արգելափակել են աշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի մուտքը, ընդ որում այն արգելափակված է երկրի բոլոր ութ ինտերնետ պրովայդերների կողմից: 

Պովայդերներից մեկի ներկայացուցչի հավաստմամբ՝ խնդիրը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական բնույթ է կրում: Վերջինիս կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Facebook-ի արգելափակումը սերտ կապված է հոկտեմբերի 10-ին կայանալիք իշխանության դեմ ցույցի հետ, որի վերաբերյալ քննարկումների գլխավոր հարթակ էր հանդիսանում Facebook սոցիալական ցանցը: