Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Իմացիր, թե ով այլևս քո Friend-ը չէ Facebook-ում
05/08/2014 18:24

Իմացիր, թե ով այլևս քո Friend-ը չէ Facebook-ում

Հիանալի չէ՞ր լինի, եթե կարողանաիք իմանալ, թե ով է ձեզ հեռացրել ընկերների ցուցակից: Facebook-ը հավանաբար չի ցանկանում, որպեսզի դուք իմանաք, բայց դուք կարող եք անտեսել նրա ցանկությունը և տեղեկանալ այդ մասին այս 2 հավելվածների օգնությամբ:

Ի՞նչ է այդ հրաշքը, որի մասին խոսում ենք: Առաջինը դա Unfriend Notify անվանումն ունեցող հավելվածն է, նախատեսված Chrome-ի համար: Այն հիմնականում շատ լավ է աշխատում: Նրա լավագույն կողմերից մեկն այն է, որ բացվող պատուհանի միջոցով անմիջապես տեղեկանում ես ջնջված ընկերոջ մասին:

Երկրորդ լավ կողմը պահվող ցուցակն է, որի մեջ երեևում են, թե ովքեր են իրենց ընկերների ցուցակներից ձեզ հեռացրել:

Ծրագիրն ունի նաև թերություններ: Ժամանակ առ ժամանակ ծանուցումները ժամանակին չեն հասնում տեղ: Բայց եթե այս հավելվածը օգտագործեք Who deleted me-ի հետ համատեղ, ապա ձեր հարցերը լիովին լուծում կստանան: Այն ձեզ կտրամադրի ցուցակ, որի մեջ կգրանցվեն Ձեր կողմից ջնջված ընկերները, ձեզ ջնջողները, իրենց էջը ապաակտիվացնողները, իրենց էջը հավելվածներից զերծ պահող ընկերները:

Ի դեպ, եթե ձեր ընկերն անջատել է իր էջը հավելվածներից, ապա այս ծրագիրը չի կարող տեղեկացնել ձեզ նրա գործողության մասին: Սակայն մի շտապեք վհատվել, քանի որ շատերն անգամ չգիտեն, թե ինչպես են դա անում: