Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Համացանցում հայտնվել են Windows 9-ի առաջին պատկերները
22/07/2014 15:59

Համացանցում հայտնվել են Windows 9-ի առաջին պատկերները

Որոշ ժամանակ առաջ լուրեր էին պտտվում, որ Microsoft-ը  զբաղվում է իր օպերացիոն համակարգի նոր տարբերակի մշակմամբ, իսկ օրերս համացանցում հրապարակվել են «Windows 8.1 Pro» գրառմամբ պատկերներ:

Տարբեր աղբյուրների համոզմամբ՝ հենց այս ինտերֆեյսն է ունենալու Windows 9 (Threshold) օպերացիոն համակարգը: Պարզ նկատվում է, որ այն իր ընդհանուր դիզայնով տարբերվում է ներկայումս օգտագործվող օպերացիոն համակարգից: Օգտատերերին անկասկած դուր կգա նաև «Start» կոճակի առկայությունը:

Եվ չնայած պաշտոնական աղբյուրները Windows 9-ի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակում՝ տարբեր փորձագետներ այն կարծիքին են, որ Microsoft ընկերության նոր օպերացիոն համակարգը գործարկվելու է 2015 թվականին: