Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Կլիմայական փոփոխությունների նոր քարտեզը գուշակում է մարդկության ապագան
22/07/2014 01:27

Կլիմայական փոփոխությունների նոր քարտեզը գուշակում է մարդկության ապագան

Med Office Hadley Centre ընկերության կողմից մշակված կլիմայական փոփոխություննեի քարտեզը կարողանում է կանխատեսել, թե մինչ այս հարյուրամյակի վերջ ինչ ձոձոխությունների կարող է ենթարկվել երկրագնդի կլիման և թե ինչպես դա կանդրադառնա մարդկության վրա: Բացի նրանից, որ քարտեզը կանխատեսում է, թե ինչ փոփոխություններ են մեզ սպասվում 21-րդ դարի ընթացքւմ, այն նաև ցույց է տալիս թե ինչ առևտրային հարաբերությունների մեջ են գտնվում տարբեր երկրներ:

2014 թվականի քարտեզը բաղկացած է երկու մասերից, որոնցից առաջինում նկարագրվում են 1981-ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածի կլիմայական փոփոխությունները, իսկ երկրորդում ներկայացված են ապագայի վերաբերյալ կանխատեսումները, որոնցից մեկի համաձայն՝ Եվրոպայում զգալիորեն նվազելու են ջրային ռեսուրսները: