Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google-ն արտարժույթների ցանկում ավելացրել է Bitcoin-ը
16/07/2014 16:37

Google-ն արտարժույթների ցանկում ավելացրել է Bitcoin-ը

Շատերին արդեն հայտնի է, որ Google-ի որոնողական տողի միջոցով կարելի է հաշվել արտարժույթի փոխարժեքը: Օրինակ, որոնման տողում գրելով «1000 dram to USD», համակարգը կհաշվի, թե որքան ԱՄՆ դոլարի է համարժեք 1000 ՀՀ դրամը:

Այժմ Google-ն արտարժույթների ցանկը համալրել է ևս մեկով՝ Bitcoin էլէկտրոնային արտարժույթով: Իմանալու համար, թե որքան Bitcoin-ի է համապատասխանում, օրինակ, 10 000 000 ՀՀ դրամը, բավական է Google-ի որոնման տողում գրել «10 000 000 dram to Bitcoin»: