Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google Cube. Վեց կողմանի վիդեոնվագարկիչ
03/07/2014 15:15

Google Cube. Վեց կողմանի վիդեոնվագարկիչ

Google ընկերությունը շարունակում է փորձարկել իր նորարարությունները: Բոլորիս էլ արդեն քաջ հայտնի են Google Glass «խելացի» ակնոցներն ու Tango պլանշետները: Չմոռանանք նշել նաև Project Ara և Cardboard ինքնատիպ նախագծերի մասին, որոնց շարքը համալրվել է ևս մեկով: Խոսքը Google Cube-ի մասին է: 

Cube-ը վեց կողմանի 3D վիդեոնվագարկիչ է, որն իր վեց կողմերի վրա միաժամանակ տարբեր տեսահոլովակներ է ցուցադրում: Առաջին խումբը, որ փորձարկել է նվագարկչի նախատիպը, ավստրալական The Presets-ն է: Այն իր «No Fun» սինգլի տեսահոլովակը հատուկ նախագծել է Google Cube-ին համապատասղան: 

Cube վիդեոնվագարկիչը կարելի է գործարկել Android սարքերի, ինչպես նաև Google Chrome բրաուզերի վրա: